Մեր տեղեկություններով, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին չեն կարողանում համոզել, որ գլխավորի Երեւանի ավագանու ընտրացուցակը։ Նախորդ ընտրություններում նա էր գլխավորում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների «Մենք» դաշինքի ցուցակը: Այժմ 2 ուժն առանձին են մասնակցելու: Ըստ այդմ՝ Արամ Զավենիչի կուսակցության վիճակն այնքան էլ լավ չէ․ եթե ԼՀԿ-ն ունի հայտնի թեկնածու` ի դեմս Դավիթ Խաժակյանի, ապա Զեյնալյանի մերժումից հետո դժվար է ասել, թե ով կգլխավորի այդ ցուցակը։
«Հանրապետության» անդամ, գործող ավագանի Անի Խաչատրյանին հարցրինք` ճի՞շտ է, որ Զեյնալյանը չի համաձայնում, նա հերքեց` ասելով․ մի քանի օրից կհայտարարեն, թե ով է գլխավորելու ցուցակը: Կարո՞ղ ենք արձանագրել, որ այլ թեկնածուի մասին է խոսքը, Խաչատրյանը չպատասխանեց։