Պետք է խելքով ու գիտակ մարդիկ գան, որովհետև այս համակարգը ընդհանուր թերի է՝ իմ կարծիքով։ Իմ կարծիքով՝ համակարգը թերի է հենց մարդկային ֆակտորով պայմանավորված։ Հավանական թեկնածուները ի՞նչ։ Իսկ իրենք ինչ-որ բան արե՞լ են։ Եթե չեն արել, ի՞նչ գործ ունեն այդ պաշտոնում։ Ով էլ որ գա, պիտի ճանապարհ անցած լինի, գործից մի բան հասկանա, որ գա, կարողանա վիճակը լավացնել։ Ավինյա՞նը։ Դե եթե ժողովուրդը ուզում է, թող ընտրի, բայց կոնկրետ ես կողմ եմ, որ ավելի խելքով, գիտակ մարդիկ գան»,- հաջորդ տարի կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան ասաց երևանցիներից մեկը։
«Կարևորը գործ անեն, աշխատեն։ Թե չէ ես կլինեմ, դու կլինես, մյուսը կլինի, դա ես էդքան էլ չեմ կարևորում։ Թող սպայկա լինեն, իրար օգնեն, որ ստացվի։ Որպես կոլեկտիվ պիտի նորմալ աշխատել, անձը կարևոր չէ»,- ասաց քաղաքացիներից մյուսը։
«Ոչ մեկն էլ ընտրելու բան չեն։ Ու՞մ ընտրեմ, ոչ մեկին էլ չեմ ընտրի։ Մենակ Ղուկասյանին կընտրեմ՝ Դոգին։ Տո ի՞նչ Տիգրան Ավինյան։ Թալանեց պրծավ, հիմա էլ եկել է, ուզում է ստեղ թալանի»,- ասաց երևանցիներից մյուսը։
«Ես Ավինյանին կընտրեմ։ Նրա մոտեցումները, իմ կարծիքով, համապատասխանում են 21-րդ դարին»,- հավելեց մյուսը։