Հասարակություն

Դրանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի

Դրանով պետք է ԱԱԾ-ն զբաղվի

Այսօր Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել այն մասին, որ ինչ-որ անհայտ անձինք` տեսանյութի միջոցով փորձում են իրենց բարի համբավն արատավորել: Հայտարարության մեջ ասվում է. «Երեկվանից՝ դեկտեմբերի 3-ից, տելեգրամյան ալիքներում և սոցիալական այլ հարթակներում շրջանառության մեջ է դրվել մի տեսանյութ, որում զինված և դիմակավորված մի քանի անձինք խոսում են վարչապետի աթոռը զբաղեցնող անձի՝ Նիկոլ Փաշինյանի դավաճանական քայլերի մասին և սպառնալիքներ հնչեցնում վերջինիս նկատմամբ՝ ընդհուպ մինչև ֆիզիկական ոչնչացում: Տեսանյութում նշվում է նաև Նուբարաշենի բանտում գտնվող Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ, ապստամբ Վարուժան Ավետիսյանի անունը: Սա հերթական սադրանքն ենք համարում Բևեռի նկատմամբ և գտնում, որ նման քայլերն արվում են Բևեռի գործունեությունը սևացնելու, մեր քաղաքական շարժմանը հրեշացնելու տրամաբանության շրջանակներում, ինչը դժվար չէ կռահել, թե որտեղից է հրահանգավորվում: Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը դատապարտում է նմանատիպ երևույթները և հարկ է համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ երկրում արմատական փոփոխությունների հասնելու Բևեռի դիրքորոշումը մնում է անփոփոխ. այն է՝ Փաշինյանի հեռացում ժողովրդային ճնշմամբ, խաղաղ անհնազանդության ճանապարհով և անցումային ժամանակավոր կառավարության ձևավորմամբ:

Փաշինյանը և մյուս բոլոր հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն՝ կանգնելով Ազգային դատարանի առաջ: Միևնույն ժամանակ պատկան մարմիններին կոչ ենք անում լինել զգոն և համապատասխան քայլեր ձեռնարկել՝ Նուբարաշենի բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի և մեր մյուս ընկերների ֆիզիկական անվտանգությունն ապահովելու հարցում: Հակառակ պարագայում, հնարավոր սադրանքների դեպքում, ամբողջ պատասխանատվությունը կընկնի ռեժիմի վրա», - նշված է հայտարարության մեջ: 

Ազգային Ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ տեղյակ չէ, թե իրականում ովքեր են այդ տեսանյութում, սակայն շեշտում է, որ բռնության ցանկացած դրսևորում Բևեռի համար խիստ անընդունելի է.

«Ես տեղյակ չեմ, թե ովքեր են այդ տեսանյութում: Պետք է այդ հարցով ԱԱԾ-ն զբաղվի: Մեզ համար ցանկացած տեսակի բռնություն անընդունելի է. «Կասկածներ չունենք, թե ովքեր են տեսանյութում, այն գնահատում ենք քաղաքական պատվեր: Սպառնալիքները մեզ համար անընդունելի են: Նիկոլ Փաշինյանը պետք է պաշտոնից հեռացվի, սակայն դա պետք է անի հայ ժողովուրդը` քաղաքացիական անհնազանդության եղանակով», - նշում է Գասպարյանը: 

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image