Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին չէ

 Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» մասին չէ


Ադրբեջանական մամուլը տարածել, իսկ որոշ հայկական հարթակներ արտատպել են Իրանի ԱԳՆ խոսնակի ասուլիսից կոնտեքստից կտրված մի հատված և իրանական բեռնատարների համար Թուրքիայում առաջացած խնդրի շուրջ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը վերագրել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։

Իրականում ԱԳՆ խոսնակի հայտարարությունն այն մասին, թե խնդիրը քաղաքական չէ, այլ տեխնիկական, վերաբերում է իրանական բեռնատարներին։

«Մեր և Թուրքիայի ջանքերն այն են եղել, որ նկատի ունենալով բարիդրացիությունը և հաշվի առնելով, որ երկուսիս համար կարևոր է երկու երկրների երթուղիներով ապրանքների փոխադրման հարցը, մենք փորձել ենք ինչ-որ կերպ լուծել այդ հարցը։ Հավանաբար շուտով մեր կողմից պատվիրակություն կմեկնի Թուրքիա համապատասխան կառույցների և պահառության մարմնի ներկայացուցիչների ներկայությամբ՝ հարցը մոտիկից քննարկելու համար. Հուսով ենք, որ հարցը շուտով կլուծվի» - ասուլիսի ընթացքում հայտարարել է Էսմայիլ Բաղային։

Այս հայտարարությունը ադրբեջանական որոշ ԶԼՄ-ներ խեղաթյուրված վերագրել են  այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին։

Մինչդեռ Իրանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է Թուրքիայի հետ սահմանին իրանական բեռնատարների համար առաջացած վառելիքի խնդրի մասին հարցին։

Ավելի ուշ իրանական «Միրանպրես» լրատվական գործակալությունը  պարզաբանում է տարածել` հերքելու ապատեղեկատվությունը։

««Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ ԱԳՆ հայտարարության» մասին հրապարակված լուրը «Դանեշջու» լրատվական գործակալության մեդիա քայլն էր, և արտաքին գործերի նախարարությունը Զանգեզուրի վերաբերյալ նոր դիրքորոշում չի որդեգրել»,-նշել է իրանական ԶԼՄ-ն։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image