Լոռու մարզպետ, ատամնաբույժ Անդրեյ Ղուկասյանը նախկին իշխանությունների կատարած գործարքների վերաբերյալ օրերս հերթական «բացահայտումն» է արել։ Նա հրապարակել է Վանաձորի ավագանու հերթական որոշումներից մեկը, որով քաղաքի մշակույթի տան շենքը հատկացվել է նախկին քաղաքապետի բարեկամներից մեկին` Էռնեստ Գեւորգյանին։ Վերջինս Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի քրոջ ամուսնու` Տիգրան Պապանյանի փեսան է: Իսկ Տիգրան Պապանյանը երկար տարիներ աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի պետ: Ինչպես ասում են, բոլոր համընկնումները պատահական են: «Վանաձորցիներից, լոռեցիներից զավթվածը, խլվածը ետ եք վերադարձնելու, պարոնա՛յք: Այլընտրանք չկա. կա՛մ կամովին, կա՛մ օրենքի ուժով»,- գրել է մարզպետ Ղուկասյանը` հրապարակելով նաեւ նշված որոշման տեքստը: Մարզպետը նաեւ խոստացել է նմանատիպ բոլոր փաստերը հերթով ներկայացնել լոռեցիների դատին, ապա նաեւ՝ համապատասխան մարմիններին: Անդրեյ Ղուկասյանը հայտնել է նաեւ, որ վեր հանված փաստերով արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր: Մարզպետի հետաքննչական աշխատանքները լոռեցիների շրջանում միամիտ խոսակցությունների առիթ են դարձել՝ «կարո՞ղ է մարզպետը հայտնվի իր փորած փոսում»։ Բանն այն է, որ քաղաքի կենտրոնում Ղուկասյանը մինչ հեղափոխությունը հողատարածք էր գնել նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի եղբորորդուց՝ հանրահայտ Քաղցրիկից՝ Արման Դարբինյանից, ու կարող է պարզվել, որ այդ հողատարածքն էլ է ապօրինի ու Դարբինյանների գերդաստանի ձեռքում է հայտնվել «իշխանությունների կատարած գործարքների» արդյունքում։ Ի դեպ, հենց այդ հողատարածքի վրա հեղափոխությունից հետո մարզպետը սկսել է մեծ ատամնաբուժարան կառուցել։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Լոռվա մարզպետը՝ ընդդեմ նախկինների
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Երեք թեկնածու է առաջադրվել ԱԺ նախագահի...
Նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, բայց ՔՊ-ում ԱԺ նախագահ են ընտրում։ Ինչպեսեւ նախորդ անգամ, դա կանե...
«Հրապարակ»․ Ընդդիմությունը մանդատների հարցով որոշո...
Սամվել Կարապետյանի վերջին հարցազրույցից պարզ դարձավ, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները, սպասո...
Երևանում վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով. 4...
Այսօր կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում, որի ժամանակ հնչել են կրակոցնե...
Մանվելից մինչև Քոչարյան. նույն ձեռագիրն է, նույն ն...
Սպասում էի, որ մեկը կհիշի, թե ոնց են Մանվել Գրիգորյանին բանտում լուսանկարել և այդ լուսանկարը հանրայն...
×
❮
❯