Քաղաքականություն

Կարապետ Ռուբինյանին հարցրինք`կիսու՞մ է որդու տեսակետը ՀՀ առաջին նախագահի մասին

Կարապետ Ռուբինյանին հարցրինք`կիսու՞մ է որդու տեսակետը ՀՀ առաջին նախագահի մասին

Ամեն անգամ, երբ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույցով, հոդվածով, կամ անգամ երկու-երեք տողանոց ինչ-որ գրառմամբ է հանդես գալիս, մի տեսակ ներքին հպարտություն եմ ապրում, որ մեր երկիրը կիսագողական դեմքերից ու հայատյաց ազգակործան պատուհասներից անդին ունեցել է նաև ղեկավար, որի միտքը սուր է, խոսքն անթերի հայերենով, իմաստալից ու իսկապես դիպուկ: Մարդ, ում կարելի է չսիրել, չկիսել նրա գաղափարները, սակայն չհարգել և չակնածել անհնարին է: Բոլոր կրթված ու մտածող մարդիկ համակարծիք են, որ Լևոն Տեր-Պետրոսյանը բանիմաց ու փայլուն մտքի տեր քաղաքական գործիչ է, մի բան, որ հայաստանյան քաղաքական դաշտում դեֆիցիտ է: Եվ երբ մի թափթփուկ ու խելագար, տկար մտքի տեր մի կիսագրագետ դուրսպրծուկ Լևոն Տեր-Պետրոսյանին անվանում է «կյանքի մայրամուտին հասած չկայացած ոչնչություն», հասկանում ես, որ մենք` որպես հասարակություն հայտնվել ենք հատակում: Այս մտքի հեղինակը մեր իրականության մեջ հասանելի ու էժանագին կնոջ կարգավիճակից իր կյանքի 45 տարիների ընթացքում այդպես էլ չկարողացավ այլ հարթության մեջ կայանալ:

Կին, որ բացառապես բախտի բերմամբ, իր ամուսնու շնորհիվ, հայտնվել է քաղաքական վերնախավում, ում անբարո վարքի, ռեկետով կորզած միլիոնների մասին առասպելներ են պատմում, իրեն թույլ է տալիս, համարձակվում է վիրավորել ՀՀ հիմնադիր նախագահին, հայտնի գիտնականին, պետական գործչին, որի պաշտոնաթողությունից անցել է 30 տարի, բայց ով  շարունակում է օրակարգ թելադրել երկրում։ Հայտնի առածն է ասում՝ որքան դատարկ է հասկը, այնքան ավելի հպարտ է ու փարթամ: Ովքե՞ր են այսօրվա իշխանիկները, որոնց իշխանություն անվանելն անգամ ամոթալի է: Ոչ կենսագրություն ունեն, ոչ անցած ճանապարհ, ոչ գաղափար: Հարամ առնետի պես իրենց ներկայությամբ միայն փչացնում ու հարամում են ամեն ինչ, իրենց գոյությամբ ավելի շատ վնաս են հասցրել հայ ժողովրդին, քան բոլոր ժամանակների հայկական իշխանությունները միասին վերցրած: Արցախ հանձնած, 5000 և ավելի տղաների զոհած, 120 հազար մարդու տնավեր թողած, ՀՀ տարածքներն Ալիևին նվիրած, Հայաստանի դարպասները թուրքերի առաջ բացած, տասնյակ գերիներ Ադրբեջանին թողած, երկրի արտաքին պարտքը 6 միլիարդից 13 միլիարդ դոլարի հասցրած այս հանցագործների խմբակը ինչպե՞ս կարող է համեմատվել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Արցախ հանձնած ստահակին ինչպե՞ս կարելի է համեմատել Արցախ ազատագրած նախագահի հետ ու ստահակին անվանել նրա հոգեզավակ: Այո, կար ժամանակ, որ թափթփուկների այս հավաքածուն երազում էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողքով քայլել, նրա մի հայացքին արժանանալ, հպարտ էին, երբ Տեր-Պետրոսյանին տեսնելու հնարավորություն էին ունենում, հիմա իշխանություն են, և դրանից գլխապտույտ են ունեցել, բայց մարդ այդպես էլ չեն դարձել...կրթությունից են խոսում, բայց անգամ տարրական բան` որ տարիքով իրենցից ավագին չի կարելի վիրավորել, չգիտեն: Հանկարծահաս իշխանությունն ու փողն ավելի արագ է սրանց ապականել, քան կարող էր տարրական գիտելիքներ ու կուլտուրա փոխանցել: Ժամեր առաջ զանգահարեցի Կարապետ Ռուբինյանին՝ Ռուբեն Ռուբինյանի հորը, հարցրի՝ կիսո՞ւմ է որդու տեսակետներն առաջին նախագահի մասին, ի վերջո ինքը Տեր-Պետրոսյանի թիմակիցն է եղել երկար տարիներ: Ռուբինյանը, թերևս, ամոթից անջատեց հեռախոսը, պատասխան չուներ, իր չկայացած որդին ու նրա ընկերները խոսելու տեղ չեն թողել` ի՞նչ ասի: ՔՊ-ի անդաստիարակներն իրենց հարազատներին էլ են խայտառակել ու ամոթով թողել:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image