Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում միջադեպ է տեղի ունեցել։
Քաղաքացին մետրոպոլիտենի շարժասանդուղքով իջնելիս՝ փորձել է գրպանից հանել բջջային հեռախոսը, սակայն, կորցնելով ինքնակառավարումը, ընկել է։
Անմիջապես կանգնեցվել է շարժասանդուղքի աշխատանքը։ Մետրոպոլիտենում հերթապահող ոստիկանների օգնությամբ տղամարդուն շարժասանդուղքի աստիճաններով իջեցրել են կառամատույցի վրա։
Պարզվեց, որ ուղևորը վնասել է ձեռքը և արյունահոսում է։
Արագ կանչվել է շտապօգնություն և տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց։Մինչդեռ հավաքվածները խուճապի մեջ էին, քաղաքացին, որը պարզվեց` բժիշկ է, ժպտում էր բոլորին: