Այլ

Հային «Ոսկե արծիվ» պետք չէ, իր հողի վրա կանգնած արծիվ է պետք

Հային «Ոսկե արծիվ» պետք չէ, իր հողի վրա կանգնած արծիվ է պետք

Հայ հարա՜յ են անում, որ  Փաշինյանը Ղազախստանից «Ոսկե արծիվ» է ստացել, բայց ոչ մեկը չի ոգևորվում,  չի խանդավառում, չի հպարտանում, չի ալեկոծվում դրանով։ Ոգևորվում են միայն Փաշինյանն ու իր շրջապատը։ Նրանցից մեկն էլ գրում է՝ «Ոմանք հիմա էլ կատաղել են, որ Ղազախստանում աննախադեպ մեծարել, պարգևատրել են վարչապետ Փաշինյանին… Հիմա էլ ասում են՝ մեզ ծաղրում են…»։
Քանի որ ՔՊ թիմը անկեղծ չի հասկանում, թե ինչու ժողովուրդը չի ջերմացել այդ «պարգևից», ինչու հայի սիրտը չի ցնծացել, թույլ տվեք բացատրել։

Հայը չի ուրախանում, որովհետև խորքում զգում է՝ սա իր համար չէ, սա իր հաջողությունը չէ, սա իր պետության հզորացման նշանը չէ։ Եթե աշխարհի բոլոր երկրները հերթ կանգնեն Փաշինյանին «Ոսկե արծիվ» տալու՝ իրենց շահերը պաշտպանելու, իրենց հաշվարկներն իրականացնելու համար, հայը դարձյալ մթնելու, սևանալու է։ Որովհետև գիտի՝ այդ ճանճի պես ճառագող մեդալները նվիրում են նրան՝ արտաքին շահը սպասարկելու համար։  

Հային «Ոսկե արծիվ» պետք չէ։ Ո՛չ շքեղ, ո՛չ փայլուն, ո՛չ օտարի ձեռքով տրված։
Հային պետք է իր երկնքի  վրա սավառնող արծի՜վ՝ սեփական թևերով, սեփական սլացքով, սեփական լեռների վրա կանգնած։ Հային «Ոսկե արծիվ» պետք չէ, իր հողի վրա կանգնած արծիվ է պետք։ Պետք է արծիվ, որի թռիչքը ոչ թե արտաքին զիջումների գինը լինի, այլ ազգային արժանապատվության շունչը։
Պետք է արծիվ, որին չեն պարգևատրում՝ իր երկրի կորուստներին լուռ հարմարվելու համար։ Հային  մեդալ պետք չի, պետք է արժանապատվություն, պետականություն։ 
Եվ մինչ այդ չլինի, ոսկե սիմվոլները հայի համար կմնան խամրած մետաղ, ոչ թե հպարտության առիթ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image