Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ավտոբուսի վարորդի առողջական վիճակը կայուն է, և նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից՝ վերադառնալով տուն։
Նրա խոսքով՝ վարորդը երկարատև բժշկական հսկողության կարիք չի ունեցել, սակայն դա չի նվազեցնում տեղի ունեցածի լրջությունը։ Փոխքաղաքապետը միջադեպը գնահատել է որպես խիստ մտահոգիչ և անընդունելի։
Դեպքը , հիշեցնենք, տեղի է ունեցել թիվ 8 երթուղու ավտոբուսում, որտեղ վեճ է առաջացել վարորդի և ուղևորներից մեկի միջև։ Վիճաբանության ընթացքում դանակով հարված էր հասցվել վարորդին։