Հասարակություն

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան

Պարզվեց՝ Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը․ Աշոտյան

Նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ Արմեն Աշոտյանը քննադատել է միջազգային հարթակում Հայաստանի շահերի պաշտպանության մակարդակը՝ անդրադառնալով վերջին զարգացումներին։

Նրա խոսքով՝ նախորդ օրը տեղի ունեցած նիստի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել կոշտ հայտարարություններով՝ ուղղված ինչպես Հայաստանին, այնպես էլ եվրոպական կողմին։ Սակայն, Աշոտյանի գնահատմամբ, եվրոպական կառույցներից արձագանքել է միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Աշոտյանը նշել է, որ ստեղծված իրավիճակը ցույց է տալիս՝ Հայաստանի շահերը միջազգային հարթակներում բավարար կերպով չեն պաշտպանվում։ Նա նաև քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ վերջինս նիստի ընթացքում չի արձագանքել Ալիևի հայտարարություններին և չի հանդես եկել Հայաստանի դիրքորոշումը պաշտպանող խոսքով։

«Պարզվեց Մեցոլան ավելի լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու անգամ պու չհանեց ի պաշտպանություն հայկակակնության»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image