Իրադարձություններով հարուստ երևանյան շոգ այս օրը «hraparak.am»-ի ընթերցողների թույլտվությամբ խոսեմ կոստյումների մասին: Այո, կոստյումների մասին, որոնցից մեկը «լանչի» համար է, մյուսը՝ աշխատանքային: Սկզբում դրանք տեղակայված են եղել մեկ պահարանում, իսկ հետո առանձնացվել են, քանի որ, չգիտես ինչու, ոմն անձի աշխատասենյակում տեղադրված է եղել երկու պահարան: Առանձնացնելու պատճառն էլ խիստ պրոզաիկ է եղել. մի կոստյումից մյուսին «լանչային» հոտի կպչելու հանգամանքը: Եվ մեր «հերոսն», իր ասելով, երկար ժամանակ երկրորդ կոստյումը հագնելու համար, անկախ իրենից, շարժվել է դեպի առաջին պահարան: Կես տարի անց դա հաղթահարել է: Ենթադրում եմ, որ «hraparak.am»-ի ընթերցողներն արդեն գուշակեցին, թե ում մասին է խոսքը: Հատկապես, որ դրանից գաղտնիք սարքելու մտադրություն չունեմ: Խոսքը, բնականաբար, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մասին է, ով սիրում է կենցաղային «նաղլերով» զբաղեցնել հանդիսատեսին: Ի դեպ, միշտ կարծել եմ, որ «նաղլ» բառը թուրքերեն է, պարզվում է, որ այն փոխառություն է արաբերենից:
Ինչևէ, անցնենք առաջ: Երբ արդեն կատարվել է մեծագույն փոփոխությունը, ինքն իրենց հարց է տվել, թե դա ինչպես եղավ: Ու գտել է պատասխանը. «Պատասխանն ինձ համար ակնհայտ է, որովհետև այս հանդիպումներում ես դրա մասին բարձրաձայն խոսել եմ, իմ գիտակցությունը և ենթագիտակցությունը հետ է ստացել ինֆորմացիան պատերից: Ինքը ֆիքսել է, որ վերջ, ռեֆլեքսը հաղթահարված է»: Այս պատասխանը կարդալով՝ խիստ զարմացել էի: Որովհետև, անկեղծ ասած, չէի պատկերացնում, որ ինքն այդքան բոբիկ է գիտության առումով: Հատկապես որ վերջին 20 տարում մանիպուլյացիոն բնագավառում վերածվել է անպարտելի պրոֆեսիոնալի: Իսկ նման մակարդակի մանիպուլյացիայի համար անհրաժեշտ է ունենալ գոնե նվազագույն հոգեբանական գիտելիքներ: Բայց այս պատմությամբ, որը ներկայացվել է «նորաձև կրթական» հանդիպումներից մեկում, երևում է, թե դեռ ինչքան բան ունի սովորելու նա, ով որոշել է սովորեցնել ուրիշներին:
Ինչևէ, ինքը ճիշտ է նկատել, որ ազատվել է ռեֆլեքսից, իրականում՝ սովորույթից, քանի որ պայմանական ռեֆլեքսի առաջացման համար անհրաժեշտ է արտաքին ազդակ՝ հիշենք «պավլովյան շան» փորձարկումները: Ինքը նման ազդակ չի ունեցել: Միաժամանակ չի գիտակցել, որ անիմաստ դարձած առաջինն ընդամենը փոխարինվել է մյուս սովորույթով: Ինչը նշանակում է, որ ոչինչ էլ չի հաղթահարվել վերանալու իմաստով: Դա՝ մեկ, և երկրորդ. այդ պատմության մեջ ներառված՝ «գիտակցությունը և ենթագիտակցությունը հետ է ստացել ինֆորմացիան պատերից» արտահայտությունը բացարձակ անիմաստ է: Ու վստահաբար ասվել է ինքնատիպ ու խելացի երևալու համար: Որովհետև պատերը ինֆորմացիա պահելու և փոխանցելու հատկանիշ չունեն՝ ո՛չ ուղղակի և ո՛չ էլ փոխաբերական իմաստով: Իսկ եթե ինքը մի փոքր ավելի ծավալուն գիտելիքներ ունենար, ապա կիմանար, որ նման հատկանիշով է օժտված ջուրը: Ու ինֆորմացիա ստանալը կկապեր ոչ թե պատերի, այլ ջրի սափորի հետ: Բայց ջրից, նախ, գիտակցությունը ոչինչ ստանալ չի կարող: Իսկ որպեսզի որևէ անձի ենթագիտակցությունն ինֆորմացիա ստանա ջրից, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի վերջինս լինի նյութական կյանքից բացարձակ կտրված անձնավորություն: Մոտավորապես այնպիսին, ինչպիսին յոգայով տարիներ շարունակ զբաղվող մարդիկ են: Բայց նման բան Նիկոլի առումով ասել, պարզ է, հնարավոր չէ:
Ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար իմ կյանքից ներկայացնեմ մեկ օրինակ: 2010-ականների սկզբից մեր կազմակերպության գրասենյակը Չարենցի փողոցի կողմերից (մի թեթև խորքում էր) տեղափոխվեց Բաղրամյանի կողմերը (նույնն էլ այդտեղ էր): Նոր Նորքի զանգվածից Չարենցի փողոց իջնելու համար հարմար տրանսպորտ էր 42 համարի ավտոբուսը, իսկ Բաղրամյան գնալու համար՝ 8 համարինը: Բաղրամյանի կողմերը տեղափոխվելուց 5-10 օրվա ընթացքում մեկ անգամ բարձրացել եմ 8 համարի ավտոբուսն ու անմիջապես իջել: Դրանից ևս 5-10 օր անց կրկին մոտեցել եմ 8 համարի ավտոբուսին, բայց հետ եմ կանգնել: Այսինքն, 10-20 օրվա ընթացքում իմ ուղեղը ենթագիտակցորեն ինձ փորձեց «վերադարձնել» Չարենցի վրայի գրասենյակը: Հաշվի առնելով, որ մարդու ուղեղը վերին աստիճանի կոնսերվատիվ համակարգ է՝ առաջին 10-20 օրում երկու անգամ նախկին ուղղության վերադառնալու փորձերը կարելի է նորմալ համարել: Բայց նույնը չեմ կարող ասել կես տարվա ընթացքում անընդհատ կրկնվող նման փորձերի մասին: Թե ինչի արդյունք է «մեծարգո վարչապետի» մոտ այդքան երկարատև ընթացող այդ գործընթացը՝ ես չեմ կարող բացատրել: Հատկապես եթե հաշվի ենք առնում մանիպուլյացիաներով զբաղվելու՝ վերջինիս երկարատև փորձառությունը: Կարծում եմ, որ դա մասնագետ հոգեբանների խնդիրն է:
Քաղաքականություն
Տափակ պատմություն՝ անհեթեթ եզրակացությամբ
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯