Ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա․․․» ֆիլմն էկրաններին կհայտնվի գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին։ «Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով։
«Ուրախ ենք հանրությանը վերջապես ներկայացնել մեր ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որի շնորհիվ հանրությունը որոշակի պատկերացումներ կունենա նկարահանումների մասշտաբի, կինոնկարի սյուժեի, դերասանական կազմի եւ հիմնական կոնֆլիկտների վերաբերյալ։ Վստահ ենք՝ ֆիլմն անտարբեր չի թողնի եւ ոչ մի հանդիսատեսի եւ բազում հարցեր կարթնացնի կինոդիտողների շրջանում»,- նշում է ֆիլմի ռեժիսոր Ռոման Մուշեղյանը։
Գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։
Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լեւոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի եւ այլք։
«Գարուն ա․․․» ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերն առավել քան կարեւոր է։