Հասարակություն

Ես հեռանում եմ․ Մերուժան Տեր-Գուլանյան․ և ոչ միայն

Ես հեռանում եմ․ Մերուժան Տեր-Գուլանյան․ և ոչ միայն

2011 թվականիցՀանրային խորհրդի անդամ Մերուժան Տեր-Գուլանյանը «Հրապարակի » հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ հեռանում է Հանրային հեռարձակողի խորհրդից՝ նախկին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից։ «Ես ժամանակից շուտ ազատման դիմում եմ գրել, ես հեռանում եմ»,-ասաց Մերուժան Տեր -Գուլանյանը՝ նշելով, որ հեռանում է քաղաքական դիրքորոշումների պատճառով։ Նշենք, որ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023թ․ սեպտեմբերին։ Խորհրդի մեկ այլ անդամ՝ Լևոն Գալստյանը նույնպես հեռանում է, թեև մեզ հետ զրույցում ասաց․ «Եկեք չասեմ, ժամանակը կգա, կիմանաք, դա իմ որոշումն է ու ես չեմ մեկնաբանում» ։ Գալստյանն ավելացրեց, որ իրեն որևէ բան բան չի պարտադրվել, նաև այնպես չէ, որ չի կարողացել աշխատել խորհրդի նոր կազմի հետ։Հիշեցնենք, որ 7 անդամի բաղկացած խորհրդում ապրիլի 26-ից վարչապետի որոշմամբ պաշտոնավարում են՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը, նույն թվականի մարտի 5-ին որոշումներով՝ իմքայլական նախկին պատգամավոր Վահագն Թևոսյանը և գրող, բանաստեղծ , թարգմանիչ Վահրամ Մարտիրոսյանը։ Նարա Շլեպչյանը պաշտոնավարում է 2011-ից, իսկ խորհրդի նախագահը Արա Շիրինյանն է։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image