«Հայաստանում կան քաղբանտարկյալներ, որոնք տևական ժամանակ գտնվում են անազատության մեջ իրենց քաղաքական հայացքների ու քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան»,- այս մասին քիչ առաջ հայտարարեց Դավիթ Ֆիդանյանը՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց մեկնարկած ակցիայի ժամանակ:
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին Միացյալ Նահանգների ամոթն է»,- ասաց նա: