Այլ

Առանց մեկ կրակոցի նաև վերադարձանք Աղդամի, Քյալբաջարի ու Լաչինի շրջաններ. Ալիևի ելույթը Շուշիից

Առանց մեկ կրակոցի նաև վերադարձանք Աղդամի, Քյալբաջարի ու Լաչինի շրջաններ. Ալիևի ելույթը Շուշիից

Այս տարի մենք նշում ենք Նովրուզի տոնը Շուշայում, Ջըդըր-դյուզյուում [տեղանք է Շուշիում]: Սա պատմական իրադարձություն է: 2004 թվականից ի վեր ամեն տարի շնորհավորելով ադրբեջանական ժողովրդին Նովրուզի տոնի առթիվ՝ ես ասացի, որ մենք կվերադառնանք հայրենի հողեր: Ասում էի, որ մենք կվերականգնենք երկրի տարածքային ամբողջականությունը:

Արցախի՝ իմքայլականների թողտվությամբ ադրբեջանական ուժերի կողմից օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այստեղ կրակ է վառել Նովրուզի առթիվ։ 

«Այսօր մենք նշում ենք Նովրուզի տոնը մեր հնագույն քաղաքում, Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք Շուշայում: Սա պատմական իրադարձություն է: Սա մեծ երջանկություն է: Ալլահը լսեց ադրբեջանական ժողովրդի աղոթքները: Ամեն տարի Նովրուզի տոնի նախօրեին մենք բոլորս հավանաբար մտածում և ասում էինք միմյանց, որ «Ինշալլահ, հաջորդ տարի մենք կնշենք Նովրուզի տոնը Ղարաբաղում, հաջորդ տարի մենք նշելու ենք Նովրուզի տոնը Շուշայում»։ Եվ այս օրը եկել է: 28 տարի անց մենք վերադարձանք Շուշա: Մենք նշում ենք Նովրուզի տոնը Ջըդըր-դյուզյուում, վերականգնել ենք պատմական արդարությունը», - նշել է Բաքվի բռնապետը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ պատերազմի առաջին օրերից ասել է. «Թող թշնամին մեզ ամսաթիվ ասի, թող իր առաջնորդն անվանի այն ամսաթիվը, երբ նրանք դուրս կգան մեր հողերից, և մենք պատրաստ ենք դադարեցնել պատերազմը: Ես կրկին պահեցի իմ խոսքը։ Եվ հենց որ ամսաթիվը տրվեց մեզ, միայն այդ ժամանակ ստորագրվեց կապիտուլյացիայի ակտը, պատերազմը դադարեց, և մեկ առանց մեկ կրակոցի, առանց կորուստների նաև վերադարձանք Աղդամի, Քյալբաջարի ու Լաչինի շրջաններ: Այս կերպ, մենք վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունը: Նորից եմ ասում՝ մենք պետք է պատրաստվեինք, Շուշան մեզ էր սպասում: Բայց մենք պետք է այնպես գայինք, որ մեկընդմիշտ լուծեինք այս հարցը»:

Ալիևն ընդգծել է, որ ինքը երբևէ չի ունեցել ավելի կարևոր խնդիր, քան «հողի ազատագրումն է»: 

«Ես դրան եմ նվիրել իմ նախագահության ողջ ժամանակահատվածը: Յուրաքանչյուր որոշում հետևում դրված էր այդ նպատակը՝ արդյո՞ք այս քայլը մեզ ավելի կմոտեցնի հաղթանակի, թե ոչ: Ես ասում էի, որ մեզանից յուրաքանչյուրն ամեն օր պետք է մոտեցնի հաղթանակը: Կան իմ ելույթները, դրանք մնում են պատմության մեջ: Ամեն օր բոլորս պետք է հաղթանակը մոտեցնենք: Մոտեցրինք, պատրաստվեցինք, եկանք ու պարտության մատնեցինք թշնամուն, ոչնչացրինք նրան: Մենք եկանք ու կանգնած ենք այստեղ։ Ես կանգնած եմ հին ադրբեջանական երկրի վրա՝ որպես հաղթական բանակի Գերագույն գլխավոր հրամանատար, ու սրանից հետո ոչ ոք չի կարողանա ստիպել մեզ հեռանալ այստեղից», - ասել է Ադրբեջանի ղեկավարը։

Իլհամ Ալիևը նաև անդրադարձել է Շուշին վերցնելու մասին 44-օրյա պատերազմի օրերին արված իր նախորդ հայտարարությանը։

«Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի ժողովրդին տեղեկացնելով Շուշայի ազատագրման ուրախալի լուրը՝ ես ասացի. «Շուշա, դու ազատ ես»: Այսօր մենք ազատ Շուշայում տոնում ենք մեր ազգային տոնը՝ Նովրուզի բայրամըն: Շուշան 28 տարի գերության մեջ էր: 28 տարի շարունակ այն ավերվեց ու ոչնչացվեց ատելի թշնամու կողմից: Շուշայի պատմական տեսքն ավերածությունների ենթարկվեց: Թշնամին ցանկանում էր հայկականացնել Շուշան, ջնջել Շուշայում ադրբեջանական ժողովրդի ժառանգությունը: Բայց դա նրան դա չհաջողվեց», - հայտարարել է Բաքվի ղեկավարը։

Նրա խոսքերով՝ «Շուշան չհնազանդվեց, չկոտրվեց, պահպանեց իր արժանապատվությունը, պահպանեց Ադրբեջանի ազգային ոգին։

«Եվ այսօր լինելով Շուշայում, մենք կրկին դառնում ենք դրա կենդանի վկաները։ Շուշան կարողացավ պահպանել ադրբեջանական ժողովրդի ոգին ու մեզ էր սպասում: Եվ մենք պետք է գայինք ու եկանք։  Բայց դրա համար մենք պետք է ուժ հավաքեինք, պատրաստվեինք դրան: Բոլոր ուղղություններով անհրաժեշտ էր նախապատրաստական ​​աշխատանքներ իրականացնել ու այն իրականացվում էր: Մենք պետք է ապահովեինք մեր երկրի զարգացումը: Ապահովեինք մեր ժողովրդի միասնությունը: Քաղաքացիական պատերազմից դուրս եկած երկրի, ժողովրդի համար դա այնքան էլ հեշտ չէր: Երկրում քաղաքացիական պատերազմից հետո մինչ օրս տեղի ունեցած գործընթացները հավաքեցին մեր ժողովրդին մեկ գաղափարի շուրջ՝ մեր հողերն ազատագրելու գաղափարի շուրջ: Մենք կարողացանք ապահովել այս ազգային միասնությունը, ազգային համերաշխությունը: Առանց դրա էլ Հաղթանակը չէր լինի», - շեշտել է Բաքվի բռնապետը։

Նա խոստացել է անպայմանորեն «վերականգնել Շուշան»։ 

«Վերականգնման աշխատանքների մեկնարկն արդեն տրվել է: Այսօր լինելով Շուշայում՝ արդեն ծանոթանում եմ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքին... Մենք կվերականգնենք ոչ միայն Շուշան, այլև բոլոր ազատագրված հողերը: Ստեղծագործական աշխատանքը սկսվել է, ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկն է տրվել: Վնասների հաշվարկ է ընթանում, քաղաքների գլխավոր հատակագծերը պատրաստվում են: Առաջին հերթին պատրաստվում է Աղդամ քաղաքի և ամբողջ Աղդամի շրջանի գլխավոր հատակագիծը, դրա նախնական տարբերակն ինձ ներկայացված է: Ներկայումս դրա վրա աշխատանքներ են տարվում՝ հաշվի առնելով իմ հանձնարարականները։ Եվ մոտ ապագայում գլխավոր հատակագիծը կհաստատվի», - ընդգծել է Ալիևը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image