Հասարակություն

Մահացել է Ռոբերտ Քոչարյանի խնամին

Մահացել է Ռոբերտ Քոչարյանի խնամին

Քիչ առաջ տեղեկացանք, որ 76 տարեկան հասակում , երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռոբերտ Քոչարյանի խնամին, ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը:

Վոլոդյա Բադալյանի կենսագրությունը

1978 - 1983 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Քաղաքացիական ինժեներ։

1966 - 1969 թվականներին եղել է Սպիտակի շաքարի գործարանի բանվոր, դիզայներ-ինժեներ, ապա գլխավոր տեխնոլոգ։

1969 - 1981 թվականներին եղել է Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ։

1981 - 1995 թվականներին եղել է Երևանի քիմիական ռեակտիվների գործարանի ինժեներ, բաժնի վարիչ, փոխտնօրեն, ապա տնօրեն։

1995 - 1999 թվականներին եղել է «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ։

1990 - 1995 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ։ «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ։

1995 - 1999 թվականներին ՀՀ Ազգային ժողովի անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1999 - 2003 թվականներին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական ասոցիացիա» պատգամավորական խմբի ղեկավար։

2001 թվականից ՝ «Ագրոարդյունաբերության և սերմնաբուծության միության» նախագահ, իսկ 2002 թվականից ՝ «Հայ աշխատող» հասարակական կազմակերպության համանախագահ։

2003 - 2007 թվականներին կրկին խորհրդարանի անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական։

2007 թվականի Մայիսի 12- ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ կուսակցության անդամ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image