Քիչ առաջ տեղեկացանք, որ 76 տարեկան հասակում , երկարատև հիվանդությունից հետո մահացել է Ռոբերտ Քոչարյանի խնամին, ԱԺ նախկին պատգամավոր Վոլոդյա Բադալյանը:
Վոլոդյա Բադալյանի կենսագրությունը
1978 - 1983 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ։ Քաղաքացիական ինժեներ։
1966 - 1969 թվականներին եղել է Սպիտակի շաքարի գործարանի բանվոր, դիզայներ-ինժեներ, ապա գլխավոր տեխնոլոգ։
1969 - 1981 թվականներին եղել է Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ։
1981 - 1995 թվականներին եղել է Երևանի քիմիական ռեակտիվների գործարանի ինժեներ, բաժնի վարիչ, փոխտնօրեն, ապա տնօրեն։
1995 - 1999 թվականներին եղել է «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ։
1990 - 1995 թվականներին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր ։ «Լիբերալ-դեմոկրատներ» պատգամավորական խմբի անդամ։
1995 - 1999 թվականներին ՀՀ Ազգային ժողովի անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Հանրապետություն» խմբակցության անդամ։
1999 - 2003 թվականներին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական ասոցիացիա» պատգամավորական խմբի ղեկավար։
2001 թվականից ՝ «Ագրոարդյունաբերության և սերմնաբուծության միության» նախագահ, իսկ 2002 թվականից ՝ «Հայ աշխատող» հասարակական կազմակերպության համանախագահ։
2003 - 2007 թվականներին կրկին խորհրդարանի անդամ։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Անկուսակցական։
2007 թվականի Մայիսի 12- ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ցուցակով։ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԿ կուսակցության անդամ։