Հարցազրույց

«Հրապարակ»․ Ֆիլմի հիմքն իրապատումն է` տեղ-տեղ գեղարվեստական հորինվածքի տարրերով

«Հրապարակ»․ Ֆիլմի հիմքն իրապատումն է` տեղ-տեղ գեղարվեստական հորինվածքի տարրերով

Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում։ Սպարապետի կերպարը ֆիլմում մարմնավորելու է դերասան Խորեն Լեւոնյանը: Ֆիլմի սցենարի հեղինակը Մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչ, լեզվաբան Լեւոն Գալստյանն է: Գալստյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում շատ փակագծեր բացել, սակայն նմանատիպ ֆիլմերը մեր հանրությանն այսօր օգտակար են:

- Ինչպե՞ս ծագեց Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմի սցենար գրելու միտքը:

- Առաջարկը եկել է Սարգսյան ընտանիքից, ես սիրով մասնակցեցի այս աշխատանքին՝ հասկանալով նաեւ դրա ողջ պատասխանատվությունը:

- Պարոն Գալստյան, անձամբ ծանոթ եղե՞լ եք սպարապետի հետ: Գիտե՞ք նրա բնավորության առանձնահատկությունները, լավ կամ վատ կողմերը:

- Հանդիպումներ եղել են` ոչ շատ հաճախ, բայց հանդիպումներ ունեցել ենք:

- Որքա՞ն ժամանակում գրեցիք սցենարը:

- Մեկ տարի գրեթե տեւեց:

- Ի՞նչ ժանրի սցենար է: Վավերագրակա՞ն է, թե՞ ավելի շատ գեղարվեստական:

- Գեղարվեստական ֆիլմի սցենար է, իհարկե, հիմքն իրապատում է, պատմական իրադարձություններն են ֆիլմի սցենարի հիմքում, բայց նաեւ տեղ-տեղ որոշակի գեղարվեստական հորինվածքի տարրեր կան, որոնք ոչ թե շեղում են մեզ պատմական իրողություններից, այլ` լրացնում են այն: Գեղարվեստական ֆիլմերի առանձնահատկությունը դա է:

- Գաղտնիք չէ, որ հայկական հեռուստաէկրանները ողողված են գռեհիկ, ցածրորակ, պարզունակ սցենարներով եւ հակաէսթետիկ դերասանական խաղով հեռուստասերիալներով, իսկ գեղարվեստական ֆիլմերն էլ հիմնականում կատակերգական ժանրում են միայն որոշակի լայն լսարան ունենում: Նման ֆիլմերն ի՞նչ դեր ունեն մեր հանրության համար:

- Նման ֆիլմերը շատ կարեւոր են. ոգեղենություն, հայրենասիրական դաստիարակություն, անհատի պայքար, երազանքների ու նպատակների որակ:

Լրահոս

Ամենաընթերցված

Վերջը

Վերջը

Կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա… Ծանո՞թ խոսքեր են: Իսկ հիմա՝ ավելի ուշադի...

×
Gallery Image