Հասարակություն

Կոնսերվատորիայի այգին բարեկարգվում է` առանց թույլտվության

Կոնսերվատորիայի այգին բարեկարգվում է` առանց թույլտվության

Մայրաքաղաքի ամենանշանակալից վայրերից մեկում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերատորիային հարակից այգում շինարարական թափթփվածություն է տիում արդեն քանի օր: Մեզ հետաքրքրում էր, թե այգում ինչ է կառուցվելու՝ հաշվի առնելով, այն որ քաղաքապետարանի որոշմամբ սկսվել են մայրաքաղաքի այգիներում գտնվող սրճարանների ակտիվ ապամոնտաժման աշխատանքներ, և ոչ միայն սրճարանների։ Մի կողմից քանդում, հողին են հավասարեցնում տասնյակ տարիներ առաջ կառուցված, գործող սրճարանները, որոնք օրինական փաստաթղթեր չունեն, իսկ մյուս կողմից՝ ամեն օր նորերն են ծնվում։

Այգու հենց կենտրոնում մի երիտասարդ էր նստած աթոռին: Նա մեզ տեսնելուն պես մոտեցավ, և չներկայանալով, թե ով է, ասաց, որ արգելվում է նկարահանումն այգում։ Փորձեցինք զրուցել նրա հետ, ով, ինչպես  հետո հասկացանք, այգու նոր տերերի հետ կապ ուներ։ Մեր այն հարցին, թե ովքեր են նոր տերերը, ուզում ենք հանդիպել, որ պատմեն, թե ինչ են կառուցելու, ասաց, որ տերերը Հայաստանում չեն։

Ապա պատմեց, որ այգու տարածքով մեկ թանկարժեք եղևնիներ են տնկել, բարեկարգել են այգու գտնվող նստարաններն ու պատրաստվում են թույլտվություն ստանալու դեպքում սրճարան կառուցել։ Պատմեց նաև, որ այգին բավականին կեղտոտ վիճակում է եղել, ծառերը չեն ջրվել, որից էլ չորացել են, պատրաստվում են էտել ու էլի նոր ծառեր տնկել։ Ասաց, որ շատ գեղեցիկ նորաձև, բարեկարգ այգի է լինելու այստեղ, վերանորոգելու են  նաև հարակից մայթի վնասված սալիկապատված հատվածները։

Կապվեցինք նաև Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար՝ Լևոն Սարդարյանի հետ, հասկանալու համար՝ այգում  նախատեսված սրճարանի կառուցումն ու այգու բարեկարգումը թույլատրվե՞լ է քաղաքապետարանի կողմից, թե՝ ոչ։

Վերջինս արագ արձագանքելով, եկավ այգի և պարզաբանեց․ «Սեփականատերը փոխվել է, նոր սեփականատերը՝ «Պայծառ-Երազ» ՍՊԸ-ն որոշել է, որ պիտի իր ճաշակով բարեկարգման աշխատանքներ իրականացնի այգում։ Այս պահին ինչ տեսնում եք կատարված՝ գետնին թափված կաբելներ՝ իբրեւ լուսավորության համար, բազմաթիվ եղևնիներ  տնկված,  այս ամենի մասին տեղեկացված չի եղել ոչ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարությունը, և ոչ էլ  առավել ևս Երևանի քաղաքապետարանը։ Կենտրոնի վարչական շրջանի ղեկավարի հրահանգով  շինարարությունը կասեցվել է, մինչև հասկանան ինչ են այստեղ անելու»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image