Հասարակություն

Ինչի՞ մեջ է մեղադրվում Տիրան Խաչատրյանը․ նոր հանգամանքներ

Ինչի՞ մեջ է մեղադրվում Տիրան Խաչատրյանը․ նոր հանգամանքներ

Քիչ առաջ գրել էինք, որ ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը։ Խաչատրյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը հայտնում է, որ գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:
«Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: Նախաքննական և ռազմական գաղտնիքի ներքո, այս փուլում չենք կարող ավել մանրամսներ հաղորդել, սակայն կրկնում ենք` Տիրան Խաչատրյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և նույն հանգամանքների վերաբերյալ քանիցս տվել է սպառիչ և հանգամանալից նախաքննական ցուցմունքներ ու որևէ կերպ չի խոչընդոտել նախաքննությանը:

Կալանքի վերաբերյալ միջնորդության նիստի ժամի և վայրի մասին կհաղորդենք իմանալուն պես: Խնդրում ենք այս փուլում բավարարվել պաշտպանական խմբի հայտարարություններով, որոնք պարբերաբար կլրացվեն ըստ անհրաժեշտության»,-գրել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image