Քաղաքականություն

Հա, եկեք տանք պատգամավորների աշխատավարձը թոշակառուներին, տեսնենք`քանի՞ լումայով կբարձրանա թոշակը. նախարար (տեսանյութ)

Հա, եկեք տանք պատգամավորների աշխատավարձը թոշակառուներին, տեսնենք`քանի՞ լումայով կբարձրանա թոշակը. նախարար (տեսանյութ)

2023 թվականի հուլիսից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 5000 դրամով: Այս մասին այսօր բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից, թե ինչպես պետք է թոշակառուն ապրի այս գնաճի պայմաններում իրենց այդ 5000 դրամով ավելացած թոշակով:

Նախարարը նախ հիշեցրեց, որ իրենք դեռ սեպտեմբերին 3000 դրամով արդեն բարձրացրել էին թոշակը, որը հնարավորություն է տալու որոշակիորեն ավելացնելու գնողունակությունը: Ապա հիշեցրեց անկանխիկ գործարքների դեպքում թոշակառուների, նպաստառուների հետվճարի համակարգը, որը ենթադրում է մինչև 5000 դրամի վերադարձ:

Ըստ նախարարի` դրա արդյունքում սեպտեմբեր ամսին թոշակառուները շուրջ 1 մլրդ 400 մլն դրամի անկանխիկ գործարքներ էին արել, որոնցից հետվճարի ենթակա էր 1 մլն 200 միլիոնը:

Անդրադառնալով նրան, որ պաշտոնյաների աշխատավարձերը մի քանի հարյուր հազարով է ավելանում, իսկ թոշակառուների թոշակը` մի քանի հազարով, նախարար Մկրտչյանն ասաց. «Էս համադրությունը, երբ որ ես պատգամավոր էի, անգամ էդ ժամանակ էին ասում` եկեք պատգամավորների աշխատավարձը տանք թոշակառուներին` հա, եկեք տանք պատգամավորների աշխատավարձը թոշակառուներին, տեսնենք քանի լումայով կբարձրանա մի քանի հարյուր հազար թոշակառուի թոշակը»:

Մանրամասն` տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image