Հասարակություն

Ինչ արժե հանգիստն Աղվերանում

Ինչ արժե հանգիստն Աղվերանում

Ամառային հանգստի սեզոնը մոտենում է իր տրամաբանական ավարտին, բայց ամառային թապ օրերը դեռ շարունակվում են: Թեպետ մեր հայրենակիցների զգալի մասը նախընտրում է հանգստանալ արտերկրում, սակայն քիչ չեն նաև մարդիկ, ովքեր նախընտրում են հանգստանալ Հայաստանում:

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում հանգստի գներն Աղվերանում.

Այսպիսով՝ «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում ստանդարտ մեկտեղանի սենյակների արժեքը 22.000 դրամ է: Արժեքն իր մեջ ներառում է նախաճաշ և ընթրիք:
Ստանդարտ երկտեղանի մահճակալով սենյակի արժեքը՝ 32.000 դրամ, իսկ դելյուքս երկտեղանին՝ 35.000 դրամ:
Երկու ննջարանով սուիթ 4 անձի համար նախատեսվածը 38.000 դրամ է:
«Մգե Կավալիեր» հանգստյան տան սենյակների արժեքն այդքան էլ չի տարբերվում նախորդից:
Ընտանեկան՝ 3 անձի համար 25.000 դրամ:
4 անձի համար՝ կրկին 25.000 դրամ:
Ընտանեկան՝ 6 անձի համար 35.000 դրամ:

«Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում մինչև 2 գիշեր մնալու դեպքում ստանդարտ մեկտեղանոց սենյակի արժեքը 27.000 դրամ է: 2անձի համար՝ 34.000 դրամ:
Արժեքը իր մերջ ներառում է նախաճաշ և ընթրիք:
«Արթուրս Աղվերան Ռեզորթը» առաջարկում է նաև փաթեթներ՝  4 օր / 3 գիշեր «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցում 1 անձի համար (հունիս-օգոստոս)
Արժեքը՝ 84.000դր.
Սնունդը՝ 1 անգամ (նախաճաշ)
Հյուրանոցի 1 օրվա արժեքը 1 անձի համար ստանդարտ twin կամ double համարում՝  28.000դր.
«Կրիստալ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցում 1 հոգու համար նախատեսված սենյակները արժեն 26.000 դրամ: 2 անձի համար 38.000 դրամ: 6 հոգու համար նախատեսված Լյուքս սենյակները 108.000 դրամ է:
Հյուրանոցում կա անվճար լողավազան, սեղանի թենիս, մարզասրահ, մանկական սենյակ, համակարգչային սրահ, WI-FI ինտերնետ, ավտոկայանատեղի:

«Ալպիական Մանուշակ» հանգստյան տան մեկ, երկու, երեք  անձի համար նախատեսված սենյակներն արժեն 13.000 դրամ:

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image