«Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների եւ մյուսների «տոհմական կալվածքների» համար, ՏՄՊՊՀ-ի նոր թեկնածուն` Կարեն Սեդրակյանը, որը երեկ ընտրվեց ԱԺ-ի կողմից, Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ նրա փոքր դստեր` Լիլիթի ամուսինը։ Ջհանգիրյանի որդին էլ ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ, նա էլ պատրաստվում է դառնալ ՍԴ դատավոր, ինչպես ասում են` բախտի տերը թաղեմ»,- ասաց ԱԺ պատգամավորը` տեղեկացնելով, որ «գործին» մասնակցություն է ունեցել նաեւ «Իմ քայլում» «ասող», Կարեն Սեդրակյանի մտերիմ ընկեր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Հակոբ Սիմիդյանը, որն էլ իր հերթին Լյուդմիլա Սարգսյանի փեսան է։ Ժամանակին ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած եւ միմյանց կողքի նստող պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը գաղափարական ընկերներ էին, այդ հիմա է տիկին Լյուդմիլան հայտնվել ԲՀԿ-ի ավագանու ցանկում, իսկ Ջհանգիրյանը՝ իմքայլականների շրջանում։ Թեեւ, ասում են, տիկին Լյուդմիլան ԲՀԿ ավագանու կազմից դուրս գալու ծրագրեր ունի:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց...
Չնայած Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ ճեպազրույցում հայտարարեց, որ կառավարությունում փոփոխություններ չի...
Վաղվանից Երևանում ջուրն ամեն օր կանջատվի
Դեռ փետրվարին «Վեոլիա ջուր» ընկերությունը հրապարակել էր 2026 թվականի ջրամատակարարման ժամանակացույցը,...
Պետական հեղաշրջո՞ւմ
Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...
«Հրապարակ»․ ՍԴ-ում երկու բարձրակարգ դատավոր կա
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ին սկսեց հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործով...
×
❮
❯