Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ագրեսիայից հետո տեղում նոր իրականություն է ձեւավորվել։ Այս մասին «Կոմերսանտի» հետ զրույցում հայտարարել է International Crisis Group (ICG)-ի Հարավային Կովկասի հարցերով ավագ փորձագետ Օլեսյա Վարդանյանը։
«Ստեփանակերտում տեղի իշխանություններն ընդունել են կապիտուլյացիան եւ հիմա ողջ ուշադրությունը կենտրոնացված է երկու հարցի վրա՝ ստանձնած պարտավորությունների կատարման, եւ ԼՂ-ում հումանիտար հարցերի կարգավորման։
Այդ մարդկանց խնդիրը, ովքեր չեն հասկանում, հետեւյալն է՝ մնալ, թե հեռանալ»,- ասել է փորձագետը։ Նա հավելել է, որ եթե հնարավոր լինի խուսափել բախումներից եւ եթե Ադրբեջանը կարողանա տեղի բնակչությանը համոզել մնալ՝ երաշխավորելով որ որեւէ էթնիկ զտում չի լինի, ապա Բաքուն եւ Երեւանը կկարողանան մոտ ապագայում հաշտության պայմանագիր կնքել։ Սակայն քանի դեռ այն մշակվում է, չլուծված հարցերը շատ են։
«Ինչպե՞ս է տեղի ունենալու զինաթափումը, ինչպե՞ս են ձեւավորվելու տեղի իշխանությունները, դեռ հայտնի չեն։ Ով է պատասխանատու լինլու պայմանավորվածությունների կատարման համար։ Առայժմ հայտնի չէ՝ Բաքուն արդյոք նշանակելո՞ւ է իր իշխանություններին, կամ արդյոք նոր ղեկավարը տեղի մարդ է լինելու, թե՞ դրսից բերված»։