Չնայած ՔՊ-ականները վերջին օրերին դիվոտած արձագանքում են ընդդիմության քննադատություններին, եւ երեկ էլ Արարատ Միրզոյանը հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, որ ընդդիմությունը խաղաղության պայմանագրի մասով «երաշխավորացավ է կպել», սակայն ընդամենը 3 տարի առաջ, դեռեւս մորուքով Փաշինյանը Հ1-ում բառացի ասել էր․ «Եթե երաշխավոր չլինի, խաղաղության պայմանագիր կնքելուց 12 ժամ անց կարող է պատերազմ սկսվել»։ Միրզոյանը նախօրեին մուննաթ էր գալիս․ «Հիմա էլ ընդդիմադիրներն ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու․․․ որոնք ուղղակի հակասում են խաղաղությանը: Նոր նրբերանգ է մտել վերջին օրերին` խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված: Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկը ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաեւ իր զինվորների արյունը չի թափում եւ այլն: 2-րդը․ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված, ստորագրված, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված եւ կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից»։ Սլաքներն ուղղում էին ՌԴ-ի կողմը, թեեւ անունը չեն տալիս։ Մեր տեղեկություններով, խաղաղության պայմանագրի նախնական փաստաթղթում եղել է երաշխավորի մասին կետ, սակայն հանվել է Ալիեւի պահանջով, ինչից հետո ՔՊ-ականները հերթական «նշաձողն» են իջեցրել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Փաշինյանը հայտնվել է նոր պատմության մեջ
Լուսինե Ավագյան անունով քաղաքացին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին։ Նա դատարանից խնդրել է․ «Ճանաչել, որ...
«Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան»
Գրել էինք, որ Գյումրիում ողբերգական պատահար է տեղի ունեցել։ 12-ամյա երեխան հեծանիվով բախվել էր պատին...
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխ...
Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ....
Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ...
Կենտրոնական Ճավայի Դիենգի սարահարթ շրջանում, 2026 թվականի հուլիսի 9-ին առավոտյան, գրանցվել է անսովոր...
×
❮
❯