Քաղաքականություն

ՔՊ-ական պատգամավորներին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, եթե...

ՔՊ-ական պատգամավորներին պետք է տրվեն անվտանգության երաշխիքներ, եթե...

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը նախօրեի հանրահավաքում բավականին կառուցողական եւ գործուն քայլերի հերթականություն ներկայացրեց. հայտարարեց դիվանագիտության եւ զինված ուժերի դոկտրինը ներկայացնելու անհրաժեշտությունը եւ այդ ուղղությամբ պրոֆեսիոնալ մարդկանց աշխատանքային խմբերի մասին։ Դրան զուգահեռ պետք է գործի դնել Փաշինյանին իմպիչմենթ հայտնելու բոլոր գործիքակազմերը: Ու քանի որ դրան հասնելու համար անհրաժեշտ են նաեւ ՔՊ-ական պատգամավորների քվեներ, սրբազանն առաջարկել է այդ պատգամավորներին հրավիրել «սուրճ խմելու»: 

Իհարկե, Բագրատ սրբազանը Նիկոլ Փաշինյան չէ, որ հորդորի՝ այդ պատգամավորների տների դեմ դագաղներ դնել, սգո ծաղկեպսակներ, սպառնալ։ Սակայն հանրահավաքի ռադիկալ տրամադրված հատվածը հենց այդպես էլ հակված է, ինչին չպետք է տուրք տալ: Այսօր ՔՊ-ական պատգամավորների մեծամասնությունը վաղուց արդեն իրեն զգում է որպես Նիկոլ Փաշինյանի պատանդ: Հիշենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո որոշ պատգամավորներ ուզում էին վայր դենլ իրենց մանդատը եւ դուրս գալ իշխանությունից, սակայն Փաշինյանն իրեն բնորոշ շանտաժի, սպառնալիքի, կոմպրոմատների միջոցով նրանց ավելի ամուր պահեց իր կողքին` որպես պատանդ: Հիմա այդ պատգամավոր-պատգամավորուհիներից շատերն են երազում դուրս գալ այդ դրությունից: Ինչպես ասաց սրբազանը, մենք նաեւ իրենց ենք ազատագրում:

Ի վերջո` բոլորը հասկանում են, որ իշխանության նավը խորտակվում է: Իսկ Փաշինյանը միայնակ չի խորտակվի. նա իր հետ, իրենից առաջ դեպի «կառափնարան» կուղարկի բոլորին: Չի բացառվում, որ մի օր արթնանանք ու տեսնենք, որ Փաշինյանն իր ընտանիքով «թռել» է, չկա ու անտեր է թողել իր կողմից այսօր պատանդառված պատգամավորներին, թիմակիցներին, իշխանավորներին՝ իր «զինվորներին», ովքեր նույնպես օգտվել են իշխանական բոլոր բարիքներից եւ իր հետ համահանցակիցներ են: Այս դեպքում բոլորն են կանգնելու իշխանության գործած բոլոր մեղքերի ու սխալների պատասխանատվության առաջ: Սական դեռեւս կա որոշակի հնարավորություն, տարբերակ՝ այս պատասխանատվությունից որեւէ կերպ խուսափելու. դա իմպիչմենթին միանալու համաձայնությունն է:

Այստեղ էլ են ՔՊ-ական պատգամավորներն իրենց անձի նկատմամբ վտանգ զգում, որ հենց Փաշինյանը նրանց կպատժի` իմանալով,  որ իր դեմ են դուրս եկել: Հետեւաբար, ՔՊ-ական պատգամավորներին «սուրճի հրավիրողները»` համաձայնության բերողները, պետք է երաշխիքներ տան եւ ապահովեն համաձայնության եկած պատգամավորների անձնական անվտանգությունը: «Սուրճի հրավերը» նախ պետք է լինի բարեկամական, առանց թշնամանքի ու սպառնալիքի: Զրույցը` նույնպես: Պատգամավորներն էլ չպետք հրաժարվեն նման բարեկիրթ հրավերներից: Իսկ եթե պատրաստ չեն այդ ձեւով «սուրճ խմել», այդ դեպքում որեւէ կողմից որեւէ բանի երաշխիք չի կարող լինել...
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image