Հասարակություն

Ովքեր են երկու արցախցին, որ ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ

Ովքեր են երկու արցախցին, որ ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ

Արցախից բռնի տեղահանված, երիտասարդ հասարակական գործիչ Արշակ Աբրահամյանը, միշտ առաջինն է  հասցնում  համացանցում տեղադրել լուսանկարներ Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարությունից։ 

«Ես Ստեփանակերտում մեծ բարերար Ռուբեն Վարդանյանի թիմում էի աշխատում՝ «Մեր սարերը» կենտրոնում, բացի դրանից՝«Ոչ էթնիկ զտմանը» շարժման ԶԼՄ-ների պատասխանատուն էի։ Մինչև այսօր էլ ընդհանուր մոնիթորինգ եմ իրականացնում ադրբեջանական լրատվականների»,-Hraparak.am-ի հետ զրույցում լուսանկարները առաջինը հրապարակելու գաղտնիքը բացահայտել է Արշակ Աբրահամյանը։

Այսօր նա ևս  մի լուսանկար է հրապարակել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ տարվող դատավարությունից։ Աբրահամյանն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակմանը, որտեղ ասվում է, որ երկու արցախցի ցուցմունք է տվել Ռուբեն Վարդանյանի դեմ։ «Պարոն Վարդանյանի դեմքի արտահայտությունը, թերևս , արտահայտում է բոլորիս զարմանքը, երբ կարդացինք այս լուրը։ Իրոք, չեմ ուզում հավատալ որ որևէ արցախցի Ռուբեն Վարդանյանի դեմ ցուցմունք կտար »,-ասում է նա։

Արցախցիները փորձել են ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակած լուսանկարների հիման վրա նույնականացնել այդ երկու արցախցուն։ Hraparak.am-ին մի արցախցու փոխանցած տվյալի համաձայն ՝ երկուսն էլ առանց ընտանիքի, ալկոհոլի հակում ունեցող մարդիկ են ։Մեկին Գիպսի Միշիկ են ասում, որին այդպես էլ չի հաջողվել դուրս գալ Արցախից, քանի որ գրեթե սթափ չի եղել եւ իրավիճակը  գնահատել չի կարողացել: 

Ի դեպ, Արշակ Աբրահամյանը նշում է, որ ադրբեջանական կողմի հրապարակած անունները համապատասխանում են Արցախում մնացածներից երկու անձանց անվան հետ։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image