Այնքան պարզ խնդիր է դրված ձեր առաջ, բայց դուք չեք կարողանում լուծել, երկմտում եք՝ այսպե՞ս է, թե՞ այսպես չի։ Հայաստանյան ողջ տեղեկատվական դաշտը հուշում է, որ այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, Ադրբեջանի թելադրանքը , պարտադրանքն է։ Բայց արի ու տես, որ այս իշխանությունը մահապարտի հաստակամությամբ, շարունակում է հերքել ակնհայտը՝ Սահմանադրության փոփոխությունները վաղուց էին պլանավորած, կապ չունեն Ադրբեջանի հետ,
Զանգեզուրի միջանցք չի, Թրամփի միջանցք է, Արարատի փոխարեն Արագած դնելը Փաշինյանի «նոր Հայաստանի» տեսլականն է…
2018-ից դեռ մնացած մոլորյալներ կան, որոնք ճպճպացնում են աչքերը և ասում՝ հա՜ էլի․․․ Հենց նրանց համար վերջին օրինակով ցույց տամ, որ սա պատահականությունների շղթա չէ, այլ ծրագիր՝ Նիկոլ Փաշինյանին վերապահված և այսօր քայլ առ քայլ իրականացվող։ 2022-ի մարտին, երբ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլու հանդիպումը լուսաբանվում էր թուրքական հեռուստատեսությամբ, Միրզոյանի անունը ներկայացվեց ոչ թե Արարատ, այլ Արաբաթ։ Թուրքական կողմը նույնիսկ չէր էլ փորձում թաքցնել իր վերաբերմունքը․ նրանք բաց ասում էին՝ Արարատ անունը մեզ համար ընդունելի չէ։ Իսկ հայկական կողմը, մեր հասարակությանը խաբելով, ամեն ինչ ծառայեցրեց «վրիպակի» վարկածին։ Արաբաթ թուրքերեն նշանակում է սայլ։ Եվ դա սիմվոլ էր։ Արարատ Միրզոյանը այն սայլն էր, որով մեր պատմությունը դուրս բերվեց պետական գիտակցության կենտրոնից։
Այսօր, երբ արդեն անցել է այսքանը, հարցը կրկին ձեր առաջ եմ դնում՝ Արաբաթը վրիպա՞կ էր, թե՞ ծրագիր։
Եվ եթե այդ հարցը պարզ է, ապա նույն պարզությամբ կարելի է հասկանալ մյուս բոլորը։ Պետք է միայն կամք՝ տեսնելու, որ խաղարկվողը պատահականություն չէ, այլ ծրագիր, և այն իրականանում է մեր աչքերի առաջ։