Հայաստանի անվտանգային խնդիրները չեն սկսվում ու ավարտվում միայն արտաքին սպառնալիքներով։ Կարևորագուն խնդիր է ՀՀ քաղաքացիների անվտանգության ապահովումը, հանցավորության դեմ արդյունավետ պայքարը, մարդու կյանքի, սեփականության ու բոլոր իրավունքների, պարենային, սոցիալական ու կիբեռ անվտանգության ապահովումը։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Հայաստանի Հանրապետությունում մարդը իրենց պետք է զգա անվտանգ, պաշտպանված ու ապահով»,- ասաց նա։