Քաղաքականություն

Մենք տրվեցինք այդ սադրանքին, բայց երբեք չենք մտածել էս պայքարից նահանջելու մասին. Տարոն Մանուկյան (տեսանյութ)

Մենք տրվեցինք այդ սադրանքին, բայց երբեք չենք մտածել էս պայքարից նահանջելու մասին. Տարոն Մանուկյան (տեսանյութ)

Շուրջ հինգ ամիս կալանավայրում անցկացնելուց հետո ՀՅԴ երիտասարդական կազմակերպության անդամ Տարոն Մանուկյանը, որը պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է, այսօր դարձյալ ազատության մեջ է ու նորից մասնակցում է ընդդիմության կազմակերպած հանրահավաքին: Նրա հետ մեկտեղ կալանավորված էին նաև ՀՅԴ-ի իր ընկերները:

Hraparak.am-ի հետ զրույցում խոսելով իր դեմ հարուցված քրեական գործի մասին` Տարոն Մանուկյանն ասաց. «Կալանավայրում, բնականաբար, շատ ժամանակ ունեինք մտածելու համար: Մենք ընդունում ենք, որ սադրանք եղավ, մենք տրվեցինք այդ սադրանքին, և ներկա իշխանությունների փաստացի մտադրությունը իրականություն դարձավ`հաջողվեց մեզ մեկուսացնել: Բայց երբեք չենք մտածել էս պայքարից հրաժարվելու, նահանջելու, մեր գաղափարներին դավաճանելու մասին»:

Մանրամասն` տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image