Հասարակություն

Պակիստանի քաղաքացին՝ Երևանում (ֆոտո)

Պակիստանի քաղաքացին՝ Երևանում (ֆոտո)

Հայաստանը վերջին շրջանում սկսել է «հյուրեր» ընդոuնել ոչ միայն մեր բացահայտ թշնամի համարվող երկրներից, օրինակ՝ Ադրբեջանից, այլև Հայաստանը՝ որպես անկախ հանրապետություն չճանաչած երկրներից։ Խոսքը, այս դեպքում, Պակիստանի մասին է, որը մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։

Երեկ Երևանի փողոցներում հանդիպեցինք աջ ղեկով մի սպիտակ Toyota Corolla մեքենա, որը Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի պետհամարանիշով էր։ Իսլամաբադում երթևեկությունը ձախակողմյան է, դրա համար էլ մեքենաները աջ ղեկով են։ Մեզ հանդիպած սպիտակ Corolla-ի պետհամարանիշի վրա լատինատառ նշված էր՝ Islamabad: Ղեկին էլ տղամարդ էր։

Թե ինչպես և ինչ նպատակով է Պակիստանի քաղաքացին այցելել Հայաստան, դժվար է ասել։ Տվյալ մեքենան մենք նկատեցինք Հերացի փողոցում, որը Խանջյանով իջավ դեպի Հրապարակ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image