Քաղաքականություն

Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը. Մակրոն

Ալիևի հետ կքննարկեմ հայ գերիների հարցը. Մակրոն

Այս պահին Երևանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շրջում է քաղաքի փողոցներով, որտեղ նրան հետևում են բազմաթիվ լրագրողներ՝ փորձելով ստանալ մեկնաբանություններ այցի շրջանակում նախատեսված հանդիպումների վերաբերյալ։

Լրագրողների հետ կարճ շփման ընթացքում Մակրոնին ուղղվել է հարց՝ կապված հայ հասարակության սպասումների հետ՝ հայ գերիների վերադարձի հարցի քննարկման վերաբերյալ։

Մակրոնը պատասխանել է, որ այս հարցը լինելու է քննարկման օրակարգում՝ նշելով, որ այն կքննարկի վաղը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպման ընթացքում։

Նա նաև հավելել է, որ այդ հանդիպումից հետո պատրաստվում է կապ հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` քննարկելու գերիների հարցը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image