Այլ

Չինաստանի նախագահը խոստացել է աշխատել Հյուսիսային Կորեայի հետ`«խաղաղությունը պահպանելու» համար

Չինաստանի նախագահը խոստացել է աշխատել Հյուսիսային Կորեայի հետ`«խաղաղությունը պահպանելու» համար

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, ՉԺՀ Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Սի Ծինփինը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է աշխատել Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) և այլ փոխկապակցված կուսակցությունների հետ՝ ապահովելու Կորեական թերակղզու խնդրի քաղաքական կարգավորումն ու պահպանելու թերակղզու խաղաղությունն ու կայունությունը՝ տարածաշրջանային խաղաղության, կայունության, զարգացման ու բարգավաճման գործում նոր ավանդեր ունենալու համար:

Գրել է ՉԺՀ «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Այս նկատառումները Սին արել է Հյուսիսային Կորեայի նախագահ, Կորեայի աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Կիմ Չեն Ընի հետ բանավոր հաղորդագրությունների փոխանակման ժամանակ: Հաղորդագրությունները երկուշաբթի օրը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ փոխանցվել է ՉԺՀ ԿԿ Կենտրոնական կոմիտեի Միջազգային քարտուղարության նախարար Սոնգ Տաոյի և Չինաստանում ԿԺԴՀ դեսպան Լի Լյոն Նամի կողմից:

«Չինաստանի նախագահը խոստանում է աշխատել Հյուսիսային Կորեայի հետ` «խաղաղությունը պահպանելու» համար», - գրել է «NK News» լրատվական կայքը՝ նշելով, որ Սի Ծինփինը Հյուսիսային Կորեայի առաջնորդին ուղերձը փոխանցել է Պեկինում նշանակված դիվանագետի միջոցով։ 

Նախարար Սոնգ Տաոն երկուշաբթի օրը Պեկինում կայացած հանդիպման ժամանակ ուղերձը փոխանցել է դեսպան Լի Լյոն Նամին։

«Փհենյանի և Պեկինի միջև բարեկամական հաղորդագրությունը եկավ այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեայի պետական ​​լրատվամիջոցները անցյալ շաբաթ մի քանի անգամ հրապարակավ քննադատեցին Միացյալ Նահանգներին, ներառյալ` Հյուսիսային Կորեայի առաջնորդի քրոջ՝ Կիմ Յո Չենի սպառնալի նկատառումները, ով մարտի 15-ին հանդես եկավ ԱՄՆ-ԿՀ համատեղ զորավարժությունների դեմ», - գրել է հյուսիսկորեական լրատվամիջոցը:

Վերջերս Սեուլ կատարած այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նույնպես կոչ էր արեց Չինաստանին օգտագործել ԿԺԴՀ-ի հետ սերտ հարաբերությունները՝ համոզելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հրաժարվել միջուկային զենքից:

«Հյուսիսային Կորեայի գրեթե բոլոր տնտեսական հարաբերություններն ու նրա առևտուրը ընթանում են Չինաստանի հետ կամ նրա միջով, ուստի նա ունի հսկայական ազդեցություն ․․․ Հուսով եմ, որ ինչ էլ որ լինի հետագայում, Չինաստանը արդյունավետ կօգտագործի այդ ազդեցությունը», - ասել է էր ԱՄՆ պետքարտուղարը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image