Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում

«Հրապարակ». Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում

Երեւանի քաղաքապետի ընտրություններին դեռ մեկ տարի կա, սակայն Տիգրան Ավինյանը նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Եթե մինչ այս հանդիպում էր հասարակական տարբեր խմբերի հետ, արվեստագետներին պարգեւներ հանձնում, հիմա մտել է օրենսդրական դաշտ եւ փորձում է լիարժեք օգտագործել «Սուրմալուի» թեման: Նա օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել ԱԺ՝ հրավառությունների սահմանափակման մասին։ Օգոստոսի 31-ին գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը աշխատանքային քննարկում է անցկացրել հրավառությունների կազմակերպման եւ արգելման թեմայով: «Հարցին վերստին անդրադառնալու պատճառը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օրեր առաջ տեղի ունեցած ցավալի իրողությունն է»,- ասել է Գաբրիելյանը՝ նշելով, որ դեռ 1,5-2 տարի առաջ կառավարությունը նման օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, սակայն համավարակը, պատերազմն ու խորհրդարանի լուծարումը խանգարել էին:

Նա ասել է, որ դժգոհություններ են ստանում քաղաքացիներից` հրավառությունների աղմուկի համար, եւ գրանցվում են դժբախտ պատահարներ․ նախորդ տարի պայթուցիկից կտրվել էին մի երեխայի մատները, մի տարեց քաղաքացի սրտի կաթված էր ստացել: «Նախագծի հիմնական դրույթները ներկայացրել է քննարկմանը հրավիրված ՀՀ նախկին փոխվարչապետ, նախագծի համահեղինակ Տիգրան Ավինյանը»,- գրել են ԱԺ կայքում: Տիգրան Ավինյանը, փաստորեն, լրամշակել է կառավարության մշակած նախորդ օրենսդրական նախաձեռնությունը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image