28 օր է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի հորատող 50 բանվորներ գործադուլ են անում, պահանջելով աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում։ Ախթալայից տեղեկացա, որ գործադուլավորներին փոխարինելու համար Վարդենիսից՝ Սոթքի հանքից հանքափորներ են բերել: Սկզբում ասում էին` 8 հոգի, հիմա` 15: Ախթալացիներն ասում են, որ կոմբինատի ղեկավարությունը նրանց բարձր աշխատավարձ՝ 800 հազարից մինչև 1 միլիոն դրամ է խոստացել, ապահովում են սնունդով, տրանսպորտով: Նրանք ապրում են Մեծ Այրում գյուղի հյուրատներում։ Ախթալայի բնակիչներն ասում են, որ վերջին 5-6 տարում նման հոգատար վերաբերմունք կոմբինատի կողմից տեղացի աշխատողների հանդեպ չի եղել: Տեղեկացա նաեւ, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներն այս օրերին Ախթալայի լեռնահարստացման կոմբինատում են` ստուգում են աշխատողների աշխատանքային պայմանագրերը, վարձատրության չափերը։ Նրանք մտադիր են հանքախորշեր մտնել, որպեսզի տեսնեն հանքափորներների աշխատանքային պայմանները։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯