Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Մարդկության պատմությունը մարդու իրավունքների պաշտպանության համար մղված երկարուձիգ, փոփոխական հաջողությամբ ընթացող պայքարի ուղի է` մի բարձր ու անհաղթահարելի բարձունք, որը նվաճելու երազանք ունեն բոլոր հասարակությունները: Բայց ազգերի մի մասն այդ բարձունքի ստորոտում է դեռ, մյուսներն ավելի վեր են բարձրացել, ոմանք նույնիսկ հասել են ալպիական մարգագետիններին, սակայն ոչ ոք գագաթին անգամ չի մոտեցել: 21-րդ դարի պատերազմները, համաշխարհային խառնաշփոթը, անարժան ու ոչ դեմոկրատ ղեկավարների հայտնվելը պետությունների ղեկին, մարդկությանը, ցավոք, բավականին հետ շպրտեցին ժողովրդավարության նվաճումներից: Որոշ պետություններում մարդու իրավունքների պաշտպանության մասին խոսելն անգամ ծիծաղելի է: Ասենք, ի՞նչ երեսով կարող են Հայաստանի իշխանավորները խոսել մարդու իրավունքների պաշտպանության մասին, երբ հասարակությունը բացարձակապես օտարված է երկրի կառավարումից, նրանից թաքցնում են ամեն ինչ, նա չի կարողանում ազդել իր կենսական շահերի հետ կապված որոշումների կայացման վրա: Նրա կարծիքը հաշվի չեն առնում իր հավատքի հետ կապված հարցերում: Մեզանում մարդու իրավունքների պաշտպանության տարրական սաղմերը ոչնչացվեցին, երբ սկսեցին մարդկանց կալանավորել խոսքի համար: Երբ մի անմեղ ու ոչինչ չասող արտահայտության համար բանտում հայտնվեց հայտնի բիզնեսմենը, երբ վարչապետի հրահանգով դատարանները սկսեցին կալանքի սանկցիաներ տալ: Երբ 8 տարվա վաղեմության մի անհեթեթ մեղադրանքով բանտ ուղարկեցին բարձրաստիճան հոգեւորականին, մյուսին` ամիսներով գաղտնալսեցին, ձայնագրությունները մոնտաժեցին ու քաղաքական պայքարի նախապատրաստությունը որպես ահաբեկչության նախապատրաստություն ներկայացրին:
Քաղաքականություն
Ջնջեք օրացույցից
Ամենաընթերցված
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Սամվել Կարապետյանը տուգանվել է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան»...
Արամ Մելիքյանին վրաերթի են ենթարկել
Արամ Մելիքյանին մեքենա է հարվածել, որից հետո վարորդը փորձել է փախչել դեպքի վայրից։ Արամը պատմել է մի...
×
❮
❯