Քաղաքականություն

ԱԳՆ-ն չի բացառում, որ Միրզոյանը Բաքու կմեկնի

ԱԳՆ-ն չի բացառում, որ Միրզոյանը Բաքու կմեկնի

Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ընդունել է արդյոք հայկական կողմը Ադրբեջանի հրավերը՝ մասնակցել Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին:

ԱԳՆ-ն, ի պատասխան այս մասին «Հրապարակ»-ի գրավոր հարցմանը, ուղարկել է այն ստանդարտ տեքստը, որը սովորաբար շարադրում է այս կամ այն հարցի ուղիղ պատասխանից խուսափելու համար։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան այցերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է հանրությանը պատշաճ ժամկետներում: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է 1 ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ վերջնականացնել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ շարունակում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առաջնորդվել այդ մոտեցմամաբ», -նշված է պատասխանում:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի անունով հայկական կողմը պաշտոնական հրավեր է ստացել` մասնակցելու նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայական համաժողովին։

Ավելի վաղ կառավարությունից «Հրապարակ»-ին հայտնել էին, որ COP29 գագաթնաժողովին հայկայան պատվիրակության և Նիկոլ Փաշինյանի մասնակցության հարցին վերջինս կանդրադառնա արձակուրդից վերադառնալուց հետո հրավիրվելիք ասուլիսին։

Նկատենք, որ արդեն վաղուց վատ ավանդույթ է դարձել թուրք-ադրբեջանական կողմերի հետ Հայաստանի շփումների վերաբերյալ տեղեկությունը Բաքվից կամ Անկարային արտահոսելուց հետո հաստատելու իշխանությունների գործելաոճը։

Այդպես եղավ նաև այսօր հայ-թուրքական սահմանին կայացած Ռուբինյան-Քըլըչ հանդիպման դեպքում։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image