Արձակուրդում գտնվող Նիկոլի վարչապետությամբ գործող կառավարությունը հաղթականորեն հայտարարել է, որ «Liormand Holdings Limited» ընկերությունը և Կարապետյանների ընտանիքը պարտվել են Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ ներկայացված հերթական հայցի կապակցությամբ: Իսկ հայցով պահանջվում էր, որպեսզի հայտարարվի, որ ՀՀ-ն ունի իրավական պարտավորություն՝ կատարելու արբիտրաժային նախորդ վճիռը (1), որպեսզի Հայաստանին պարտավորեցվի վերականգնել նախկինում գոյություն ունեցող ստատուս քվոն (2), որպեսզի Հայաստանին պարտավորեցվի տեղեկացնելու վճիռը կատարելու համար ձեռնարկված բոլոր քայլերի մասին, ինչպես նաև հաստատել սահմանված ժամկետ(ներ)ում ժամանակավոր միջոցների կատարումը (3):
Իսկ հիմա պատկերացրեք, որ «Նիկոլի վարչապետությամբ գործող կառավարությունը հաղթականորեն հայտարարել է, որ…» բառակապակցության փոխարեն գրված լիներ «Ալի Ասադովի վարչապետությամբ գործող կառավարությունը հաղթականորեն հայտարարել է, որ…» արտահայտությունը: Եթե պատկերացրիք, ապա կարո՞ղ եք ասել, թե այդ դեպքում ինչ կփոխվեր հետագա շարադրանքում: Ես, օրինակ, վստահ կարող եմ պատասխանել իմ բարձրացրած հարցին. բացարձակ ոչինչ չէր փոխվի: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը գտնվում է, առնվազն, ադրբեջանական գործակալների ձեռքում՝ որքան էլ դա անբնական ու խայտառակ հնչի: Դա է, որ պետք է գիտակցվի հայաստանյան հանրության մեծ մասի կողմից, բայց այն, դժբախտաբար, դեռևս տեղի չի ունենում: Դեռևս:
Անցնենք առաջին պարբերությունում ներկայացվածի բովանդակությունը պազաբանելուն: Հերթական բնորոշված հայցի իմաստն այն էր, որպեսզի ՀՀ կառավարությանը պարտավորեցվեր կատարել արբիտրաժային դատարանի նախկին վճիռտ: Այն, ինչ վերջինս անելու մտադրություն չունի: Հիշենք արդարդատնախարարի այն հայտարաությունը, որ ինչ-ինչ պայմաններում կառավարությունը կարող է չկատարել այդ վճիռը: Ինչը նշանակում է, որ «ժողբաստիոնի» կառավարությունը թքած ունի արևմտյան ժողովրդավարության կառույցներից մեկի որոշումների վրա: Դա, իհարկե, առաջին հայացքից զարմանալի է: Ինչպես է հնարավոր, որ Եվրոպական քաղաքական համայնքի կիսամյակային հանդիպումներին պարտաճանաչ մասնակցող անձը բանի տեղ չդնի եվչոպական կառույցներից մեկի որոշումը: Բայց դե իներ չի անի երբեմնի «դուխով» Նիկոլը հանուն իշխանության պահպանման: Իսկ արբիտրաժայաին վճռի կատարումը թուլացնելու է իր իշխանությունը:
Դա պարզ է, բայց հերթական բնորոշված հայցի առումով առկա է ինձ համար կասկածելի հանգամանք: Դատարանում Կարապետյանների ընտանիքի շահերը ներկայացնող «Liormand Holdings Limited» (LHL) ընկերությունը չգիտե՞ր, որ նախորդ հայցի միջոցների ապահովման առումով կարող է ստանալ նման պատասխան: Ինչն, ընդունեք, խիստ կասկածելի է: Կամ էլ, իմանալով երկրորդ հայցի մասին, Նիկոլը ենթադրաբար դիմել է իր բարեկամ Մակրոնին, վերջինս էլ շվեդ իր ընկերներին, ու հայցը մերժվել է: Ի դեպ, նման վարկածն ինձ մոտ ծագեց՝ երբ հիշեցի ռուս-ուկրաինական առևտրային մի վեճի պատմությունը, որը քննվել էր Լոնդոնի արբիտրաժային դատարանում: Վեճի առումով երկար ժամանակ դատարանը որոշում չէր կայացնում՝ ենթադրաբար, ուկրաինական կողմի հիմնավորումների թուլության պատճառով: Բայց ռուսական հատուկ ռազմական գործողության սկզբից անմիջապես հետո ուկրաինական փաստարկներն ավելի հիմնավոր դիտարկվեցին ու վճիռ կայացվեց հոգուտ Ուկրաինայի: Իսկ մեր դեպքում կա մեկ այլ անհասկանալի հանգամանք. ինչո՞ւ է հուլիսի 29-ին մերժված հայցի մասին հայտարարվում մեկ շաբաթ անց: Որպես «հաղթող» կողմ ՀՀ կառավարությունը պետք է որ շատ ավելի վաղ դա ներկայացներ:
Ինչևէ, մերժման պատճառաբանությունը երկակի է. հայցում ներկայացվել են սկզբնական պահանջի համեմատ նոր պահանջներ (1), դատարանի իրավազորությունը և լիազորությունները չեն տարածվում պահանջվող ապահովման միջոցների վրա (2): Երկու դեպքում է, ինչպես ասվեց, LHL-ն չէր կարող նախապես չունենալ համապատասխան տեղեկատվություն: Բայց եթե նույնիսկ ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է, ապա մեզ մնում է զարմանալ, թե ինչպիսի ուրախություն է հորդում ՀՀ կառավարության տեղեկատվությունից սեփական լրջագույն ենթակառուցվածներից մեկի դեմ իր հաղթանակի առումով: Կարծում եմ, որ դրանք այդպես են ուրախացել, քանի որ Բաքվից նրանց ուղղվել են քաջալերանքի խոսքեր: Այդ հարցում կասկած հաստատ չունեմ: Որովհետև Ադրբեջանի շահերն առաջ մղող կառավարությունը պետք է հենց նման վարքագիծ դրսևորի:
Ի դեպ., առաջին հայցում առկա էր նաև մեկ այլ պահանջ, ինչը չէր համապատասխանում արբիտրաժային դատարանի իրավասությանը: Դա Սամվել Կարապետյանին նախաքննական կալանքից ազատելու կամ այն այլ միջոցով փոխարինելու վերաբերյալ հայցն էր, ինչը պետք է որ մերժվեր: Ու այդես էլ եղել էր, և ես կարծում էի, որ LHL-ն չէր մերժել նման հայց ներկայացնելու պահանջը զուտ հոգեբանական առումով: Իմանալով հանդերձ, որ դա մերժվելու է, LHL-ն, այնուամենայնիվ, ընդառաջ էր գնացել Կարապետյաննների ընտանիքի խնդրանքին:
Իսկ նախորդ օրն էլ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ներկայացրել է Ստոկհոլմի արբիտրաժի նոր որոշումը: Այն է՝ հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Ինչը նշանակում է, որ ՀՀ կառավարությունը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, բայց դա առաջ է բերելու լուրջ բացասական հետևանքներ: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն ներկայացվեց, արբիտրաժը օգոստոսի 4-ին որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման։
Քաղաքականություն
Դրանք, «վաաբշե, տավո են»
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯