Այլ

Այս իշխանության հաղթանակն էլ արժանապատիվ չէ

Այս իշխանության հաղթանակն էլ արժանապատիվ չէ

Սյունիքում էլ էր այդպես։ Հանձնված տարածքներում Փաշինյանը միշտ ավելի շատ ձայն էր հավաքում։  Հանրությունը հայհոյում էր  շուռնուխցուն, իշխանասարցուն, բոլորին, որոնք ձայն էին տվել իրենց տները հանձնած ղեկավարին։ Հենց սա է Փաշինյանի իշխանության պահպանման բանալին․ հայհոյանքների միջոցով հասարակության շերտավորում, փոխադարձ անվստահություն, արհեստական թշնամանք, համահայկական հյուսվածքի քանդում։ Փաշինյանի համար ընտրությունը պետություն կառուցելու գործիք չէ, այլ հանրությանը պառակտելու, քայքայելու մեխանիզմ։ Ընտրական գործընթացներին լավ ծանոթ եմ, մեխանիզմներին՝ նույնպես, տասնյակ տարիներ ընտրական հանձնաժողովի անդամ, նախագահ եմ եղել։  Եթե 10 ավչակա, հովվաշուն էլ կանգնեցնես, Նիկոլ Փաշինյանն իր արդյունքը ստանալու  է։ Ոչ թե այն բանի համար, որ նա Նիկոլն է, այլ նրա համար, որ նրա համար առաջնայինը ինքն է, իր գոյությունը։ Ինքը պետության ղեկավարի գործառույթ չի իրականացնում։   Երկիրը վաղուց «ծալած ունի» ։ Ընտրաթերթիկն էլ է իր ձեռքը, արկղն էլ , լույսերն էլ․․․ Էջմիածնում էլ նույնն էր։ Ու գիտե՞ք՝ որն է ցավալին։ Առաջ գոնե ընտրախախտումների համար ընդվզում, փողոց էին լցնում։ Այսօր մեռած, սառած  վիճակ է։ Մարդիկ անճարությունից էջմիածնեցուն են մեղադրում։ Նիկոլի ուզածը դա է։ Պառակտել Էջմիածինը, հետո ինչպես ինքն է ասում, վեհարան արշավել։ ՔՊ-ի  հաղթանակը   հայի տեսակի, հայկական արժեքների  դեմ է․․․ ՔՊ-ի հաղթանակը հայի դեմ է։ Ութ տարի այդ գործին է ու շարունակելու է այնքան, մինչև վերջը երևա։  Նոր փա՞ստ եք ուզում,  Փաշինյանի հայտարարությանը ծանոթացեք՝ Էջմիածնում հաղթեց

ՔՊ-ն, ուրեմն  «հոն մը  առա՜ջ»՝ դեպի Մայր Տաճար։ 

Եվ սա է ամենավտանգավոր հետևությունը․ ՔՊ-ի այս հաղթանակը ոչ թե քաղաքական մի ուժի հաջողությունն է, այլ՝ հայկական ինքնության, արժեքային համակարգի, համայնքային համերաշխության դեմ ուղղված քայլ։ Սա ոչ միայն իշխանության պահպանում է, այլ ժողովրդին իրար դեմ հանելու հաշվարկված ռազմավարություն։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image