Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեկտորի ԺՊ Լիլիթ Մկրտչյանը, որը բավականին հաճախ սկանդալների կիզակետում է հայտնվել և պատմաբաններից կողմից «թրքամետի» համբավ ձեռք բերել, ռեկտորի ԺՊ դառնալուց ի վեր զբաղված է մանկավարժներին «վերապատրաստելով»: Ինչպես մանկավարժական շրջանակներում են ասում` ուսուցիչների ուղեղը լվանալով: Մանկավարժականի կայքէջից տեղեկացանք, որ Մանկավարժական համալսարանում մեկնարկել է «Մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապահովող մոդուլներով իրականացվող 30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման» կրթական ծրագրի դասընթացների նոր փուլը: 15 առարկայի գծով կրթական չորսամսյա ծրագրի ընթացքում կվերապատրաստվի 49 մասնակից։
Ի դեպ, այս շրջափուլին «Հասարակագիտություն» առարկայից դասընթացին կմասնակցի նաև ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Մասնակիցներին ողջունել է ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու կարևորել, որ այդ պատասախանատու գործը վստահել են Մանակավարժականին։ Լիլիթ Մկրտչյանը «ժամանակակից և հարափոփոխ աշխարհում» կարևորել է ուսուցչի դերը՝ ընդգծելով՝ նա միայն գիտելիք, հմտություն փոխանցող չէ․ նախևառաջ դաստիարակող է, արժեհամակարգ փոխանցող։
Բուհից ասում են, որ Լիլիթ Մկրտչյանն անթաքույց փաշինյանական է, և չի թաքցնում այդ հանգամանքը` չէ որ Փաշինյանի օրոք է կարիերային աճ ունեցել: Ավելին` մեզ պատմեցին, որ նման հավաքների հեռահար նպատակը մանկավարժներին ընտրություններին «նախապատրաստելն» է:
Հասարակություն
Եւ վերապատրաստում են, եւ «վերադաստիարակում»
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
×
❮
❯