Քաղաքականություն

Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ. Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, դուրս գալով ՀԱԿ համագումարից, մինչ մեքենան նստելը, մի քանի րոպե շփվեց իր թիմակիցների հետ: 

Մեքենան նստելու պահին Hraparak.am-ը հասցրեց մի քանի հարց ուղղել առաջին նախագահին` նախ հետաքրքրվելով, թե ինչ կարող է ասել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Տեր Պետրոսյանը նախ ասաց, թե բոլորը խոսում են այսօր Սյունիքի մասին:

Խնդրեցինք իր խորհուրդը, կարծիքը կամ մաղթանքը հայտնել:

«Պիտի երկիր ունենայինք, որ էսքանը չլիներ»,- ասաց նա:

Այսինքն`չունե՞նք պետություն ու երկիր, նախագահն արձագանքեց. «Դեռ չունենք»:

Իսկ ե՞րբ կունենանք, շարունակեցինք մենք:

«Ճիշտ ընտրություն կատարեք, կունենանք»,- ասաց նա:

Փորձեցինք ճշտել` ինքը ճի՞շտ ընտրություն կատարեց, երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, բայց Տեր-Պետրոսյանն այլևս չարձագանքեց, նստեց մեքենան և հեռացավ:

Մանրամասն` տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image