Հասարակություն

Սպառազինությունների մրցավազքը կարող է նոր թափ հավաքել 

Սպառազինությունների մրցավազքը կարող է նոր թափ հավաքել 

Ամերիկյան Bloomberg հեղինակավոր պարբերականը գրում է, որ Միացյալ Նահանգների կողմից միջուկային փորձարկումների անցկացումը Նեւադայի ռազմակայանում կարող է Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ սպառազինությունների մրցավազքին նոր թափ հաղորդել։ Այս մասին գրել է պարբերականի մեկնաբան Ջոնաթան Տիրոնը, անդրադառնալով թե Նեւադայի ռազմակայանում միջուկային փորձարկումների անցկացմանը, թե Ռուսաստանի Պետական Դումայի կողմից Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագրի (ДВЗЯИ) վավերացման հետկանչի մասին որոշմանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Նեւադայում «ստորգետնյա քիմիական պայթյուն» է իրականացվել, որի նպատակը՝ Միացյալ Նահանգների հնարավորությունների բարելավումն  ու ամբողջ աշխարհում փոքր հզորության միջուկային պայթյունների հայտնաբերումն է եղել։ Տիրոնը նկատել է, որ փորձարկումներն անցկացվել են ընդամենը ժամեր անց Ռուսաստանում վերոնշյալ պայմանագրի վավերացման հետկանչի մասին որոշման ընդունումից հետո։ Դա, ըստ մեկնաբանի, կարող է առաջ բերել սպառազինությունների նոր մրցավազք միջուկային տերությունների եւ հատկապես՝ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image