Մասիսի Երաժշտական դպրոցի դահլիճում երեկ ներկայացվեց դրամատուրգ Սամվել Խալաթյանի հեղինակած՝ «Հանդիպում հարյուր տարի անց» պիեսի թատերական բեմադրությունը՝ Մուղդուսյան արվեստի կենտրոնի Նաիրյան վոկալ անսամբլի ներկայացմամբ: Բեմականացումն ստեղծվել է «Ականավոր հայ կանայք՝ հանուն կանանց իրավազորման» քարոզարշավի շրջանակներում: Հարյուր տարի անց հանդիպում են հայ ականավոր կանայք՝ գրող-հրապարակախոս, հասարակական քաղաքական գործիչներ Շուշանիկ Կուրղինյանը, Զապել Եսայանը, առաջին հանրապետության առաջին կին պատգամավորներ Վարվառա-Վարյա Սահակյանը, Կատարինե Զալյան-Մանուկյանը՝ Արամ Մանուկյանի կինը, Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանը: Վերջիններս հպարտությամբ են հիշում, որ հարյուր տարի առաջ, երբ այսօրվա ազատ Եվրոպայում դեռեւս կանայք ընտրելու իրավունք չունեին, իրենք արդեն ընտրված պատգամավորներ էին: Նրանք խորհում են հասարակության մեջ կնոջ խնդիրներ, դերի ու կարեւորության մասին: Հայ կանայք առաջամարտիկներ են եղել խավարի եւ կանանց հանդեպ բռնությունների դեմ պայքարում: Նորից վեր է բարձրացնվում կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության խնդիրը: Բեմականացումը համամված էր երաժշտական կատարումներով:
«Ականավոր հայ կանայք հանուն կանանց հզորացման» քարոզարշավը նպատակ ունի խթանել գենդերային հավասարությունը, հաղթահարել խտրական սոցիալական նորմերը եւ վնասակար գործելակերպը, ինչպես նաեւ՝ կանխել պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում: Քարոզարշավի շրջանակում պիեսը ներկայացվել է Արմավիրում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վանաձորում:
Առաջիկայում կներկայացվի այլ մարզերում ու քաղաքներում:
