Հասարակություն

ԱՄՆ դեսպանությունը հարցազրույցներ է նշանակում միայն առանձնակի կարևորության վիզաների համար

ԱՄՆ դեսպանությունը հարցազրույցներ է նշանակում միայն առանձնակի կարևորության վիզաների համար

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն մտնելու համար հերթագրվածների հերթերը, ըստ որոշ տեղեկությունների, հասել և անցել են 2024 թվականը, քանի որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը չի վերսկսել ներգաղթային ու ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ծառայությունների մատուցումը։ 

«Հրապարակը» դեսպանատնից փորձեց պարզել, թե երբ են վերսկսում, և քանի մարդ է հերթագրված այս պահի դրությամբ։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ստացած գրության համաձայն՝ փորձում են հնարավորինս շուտ վերսկսել այս ծառայությունների մատուցումը, սակայն այս պահին դեռևս չեն կարող ժամկետներ նշել։ 

«ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը դեռևս անկարող է վերսկսել քաղաքացիներին վիզաների տրամադրման ծառայությունների մատուցումը սովորական ռեժիմով։ Այս պահին ծառայություններ են մատուցվում` հաշվի առնելով տեղում տիրող պայմանները, առկա ռեսուրսները և հակահամաճարակային նկատառումները, և հարցազրույցներ են նշանակվում միայն դեսպանության համար առանձնակի կարևորության վիզաների տեսակների համար, մասնավորապես՝ միջնորդությունների հիման վրա տրվող աշխատանքային վիզաներ, ուսանողական վիզաներ ու փոխանակման ծրագրերի այցելուների վիզաներ։ Բոլոր դիմողներին խնդրում ենք հաշվի առնել գործող սահմանափակումները, ինչպես նաև դիմումը ներկայացնել հնարավորինս շուտ։ Հարցազրույցներ կնշանակվեն համապատասխան կարողությունների առկայության պարագայում՝ ըստ դիմումների հերթականության։

ԱՄՆ դեսպանությունը գիտակցում է, որ դիմում ներկայացրած շատ քաղաքացիներ արդեն իսկ վճարել են ոչներգաղթային վիզայի հետ կապված միջնորդավճարը ու դեռ սպասում են հարցազրույցի նշանակմանը։ Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի հնարավորինս շուտ ու հնարավորինս ապահով պայմաններում վերսկսենք վիզաների տրամադրման ծառայությունների մատուցումը սովորական ռեժիմով»,-նշված է դեսպանատան պատասխանում։

Վճարման գործողության ժամկետը դեսպանությունը երկարաձգել է մինչև 2022թ․ սեպտեմբերի 30-ը, որպեսզի ծառայությունների կասեցման հետևանքով հարցազրույց չանցած քաղաքացիները հնարավորություն ունենան նշանակել և/կամ անցնել հարցազրույց՝ արդեն իսկ վճարված միջնորդավճարով։ Խնդրում ենք հետևել ԱՄՆ դեսպանության կայքի հրապարակումներին՝ տեղեկանալու ծառայությունների մատուցումը վերսկսելու մասին։ 

Անհետաձգելի խնդրի կամ անհապաղ ԱՄՆ ուղևորվելու կարիք առաջանալու դեպքում արտահերթ հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերելու համար խնդրում ենք հետևել հետևյալ հղմամբ ներկայացվող ցուցումներին՝

ԱՄՆ ուղևորվողները ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված պահանջների մասին տեղեկություններ կարող են գտնել հետևյալ հղմամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image