Ժամանց

«Ինտերի» գլխավոր մարզիչը կդառնա Օլիմպիական խաղերի ջահակիր

«Ինտերի» գլխավոր մարզիչը կդառնա Օլիմպիական խաղերի ջահակիր

Միլանի «Ինտերի» Մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն կդառնա Օլիմպիական խաղերի ջահակիր։ Նա Օլիմպիական ջահը կտանի Միլանում եւ Կարտոինա դ՛Ամպեցոյում, ասված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզիչ է դարձել անցյալ տարվա ամռանը։ Ներկայումս իտալական այս գրանդը Իտալիայի առաջնությունում 52 միավորով գրավում է առաջին տեղը։ Նրա պայմանագրի ժամկետը թիմի հետ գործում է մինչեւ 27 թվականի ամառը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image