Այլ

ԵԽ անդամներն առաջարկում են ածխածնային գանձում ներդնել

ԵԽ անդամներն առաջարկում են ածխածնային գանձում ներդնել

Եվրոպական խորհրդարանականները ցանկանում են ածխածնային գանձում դնել կլիմայական ավելի քիչ հավակնոտ երկրներից ներմուծումների վրա՝ բարձրացնելու կլիմայական համաշխարհային հավակնությունները:

Հաղորդել է (11.03.2021) «Եվրանյուզ» հեռարձակողը։

Հարկման գաղափարը հետևյալն է՝ դադարեցնել այսպես կոչված «ածխածնի արտահոսքը», որը տեղի է ունենում այն ​​դեպքում, երբ մի երկրում նկատվում է ջերմոցային գազերի արտանետումների աճ, որը պայմանավորված է ավելի քիչ խիստ կանոններով երկրորդ երկրի արտանետումների կրճատմամբ։

Բրյուսելյան օրենսդիրներն անհանգստացած են, որ կլիմայի փոփոխության հարցում ԵՄ-ի բարձր հավակնությունները կարող են հանգեցնել «ածխածնի արտահոսքի», ինչը նշանակում է, որ կլիմայի համաշխարհային ջանքերը կխոչընդոտվեն, եթե եվրոպական արտադրությունը պարզապես տեղափոխվի ոչ ԵՄ երկրներ, որոնք արտանետումների համար պակաս հավակնոտ կանոններ ունեն:

Բայց Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Յանիկ Ժադոն Euronews-ին ասել է, որ խնդրի վերջնական լուծումն ածխածնի գանձումից այն կողմ արտանետումների կրճատման նույնպիսի ծրագրերով այլ խոշոր երկրների ներգրավումն է: «Եթե Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև կարողանար լինել գործընկերություն կլիմայի հարցի և արդյունաբերության պաշտպանության շուրջ, հրաշալի նորություն կլիներ: Մի կողմից՝ Չինաստանը։ Մի երկիր, որը արտանետում է շատ ջերմոցային գազեր, բայց նաև մի երկիր, որը նորարարում է։ Այն նաև մի երկիր է, որը շուկա է ներմուծում է CO2 [ածխաթթու գազ]», - ասել է ֆրանսիացի պատգամավորը։

Կախված ածխածնային գանձման ծավալից, ըստ Եվրոպական հանձնաժողովի, այն կարող է տարեկան բերել 5 միլիարդից 14 միլիարդ եվրո:

Ի սկզբանե գանձումը պետք է ներառեր էներգասպառ արտադրական ոլորտները, ինչպիսիք են՝ էլեկտրականությունը, ցեմենտը, մետաղները, թուղթը և ապակիները:

Ուժի մեջ մտնելուց հետո Առևտրի համաշխարհային կազմակերպությունն, ի վերջո, կքննարկի իր 164 անդամների շրջանում ածխածնային հարկումը։ Բրյուգելի ինստիտուտի գիտաշխատող Սիմոնե Տալիապիետրան Euronews-ին ասել է, որ ցանկացած նոր հարկ կարիք ունի հստակեցման, թե ինչ է ցանկանում։ «Կարևորն այն է, որ դա համաձայնեցվի բազմակողմանի հիմունքներով, դա իրոք թափանցիկորեն բացատրվում է Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Բանն այն է, որ այդ անվճար թույլտվությունները շատ արագ պետք է փուլ առ փուլ հանվեն Արտանետումների առևտրային համակարգում, որպեսզի Եվրոպայում ածխածնի գինը հասնի այն մակարդակի, որն անհրաժեշտ է մայրցամաքը կարբոնիզացնելու համար»:

Հանձնաժողովի հաջորդ քայլը կլինի 2021 թվականի երկրորդ եռամսյակում ածխածնի հարկի վերաբերյալ օրենսդրական առաջարկ ներկայացնելը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image