Թուրքիայում այս ամիս գործազրկությունը նվազել է հասնելով 9,4 տոկոսի։ Անցյալ ամիս եղել է 9,6 տոկոս։ Սա գործազրկության ամենացածր ցուցանիշն է 2014 թվականից սկսած՝ ըստ Թուրքական վիճակագրական վարչության տվյալների։ Գործազրկությունն այս ամիս կրճատվել է 38 հազարով, հասնելով 3 միլիոն 291 հազար մարդու։
Զբաղվածների թիվն ավելացել է 318 հազարով, կազմելով 31 միլիոն 671 հազար մարդ։ Տղամարդկանց շրջանում գործազրկությունը կազմել է 7,6 տոկոս, կանանց շրջանում՝ 12,9 տոկոս։ Միաժամանակ, հաշվի առնելով սեզոնային տատանումները, աշխատաշուկայում մասնակցությունը կազմել է անցյալ ամիս 53 տոկոս, հուլիսին՝ 53,4 տոկոս։ Աշխատանքային շաբաթն այս ամիս Թուրքիայում կազմել է 44,5 ժամ, ինչը 0,2 ժամով պակաս է, քան անցյալ ամիս։