Արդարադատության նախարարի պաշտոնակատար Գրիգոր Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում շատ զգուշավոր արտահայտվեց դատավոր Մնացական Մարտիրոսյանին Հակակոռուպցիոն դատարան գործուղելու վերաբերյալ հարցի ու դրա վերաբերյալ քննադատությունների մասին: Նա նշեց միայն, որ դա էլ է ժողովրդավարության դրսևորում, երբ ԲԴԽ-ում վեց անդամ կողմ է քվեարկում Մարտիրոսյանի թեկնածությանը, երեքը` դեմ:
Hraparak.am-ը նրան հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր, Մնացական Մարտիրոսյանի մասին ասել էր, որ նա մեր դատական համակարգի ամենատխրահռչակ դատավորներից է, արդյոք ինքը համաձա՞յն է այդ գնահատականին: Մինասյանը, սակայն, ասաց, որ կաշկանդված է գնահատականներ հնչեցնել:
Մանրամասն` տեսանյութում