Քաղաքականություն

Չեմ պատասխանում «նուրբ մատերիային » առնչվող Նոյեմբերի 9-ի հայտարության հետ կապված հարցին․ Վ․ Վարդանյան

Չեմ պատասխանում «նուրբ մատերիային » առնչվող Նոյեմբերի 9-ի հայտարության հետ կապված հարցին․ Վ․ Վարդանյան

Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը 7-րդ գումարման ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նույն հանձնաժողովի նախագահի Վլադիմիր Վարդանյանին հարց ուղղեց՝ ո՞րն է նրա գնահատականը 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությանը։ «Մասնավորապես, ըստ Ձեզ՝ ի՞նչ կարգավիճակ ունի այս հայտարարոթյունը՝ այն գրավոր փաստաթուղթը, որ հրապարակվել է և երկրորդ՝ արդյոք ձեր հանձնաժողովի կողմից իրականացվել է օրենսդրական ոլորտային օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողություն և կոնկրետ արդյունքներ կարո՞ղ եք ներկայացնել։ Եվ նկատի ուեննալով, որ բազմաթիվ քաղաքական հետապնդումներ ուղղակիորեն կապված են քննիչների, դատախազների, նախաքնական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետ, կուզենայի լսել Ձեր գնահատականը՝ արդյոք, այնուամենայնիվ, ձեր հանձնաժողովում եղել են նմա քննարկումներ, փորձել եք հասանալ՝ հրապարակվող կամ ներկայացվող մեղադրանքները,ուղղված հետաքննական կամ նախաքննական մարմնին, որքանո՞վ են իրավաչափ, քանի որ Դուք հավակնում եք նաև դառնալ՝ վերևընտրվել ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ» ,-հարցրեց Արծվիկ Մինասյանը։ Վլադիմիր Վարդանյանն էլ ոչ ավել, ոչ պակաս հայտարարեց․«Կասեմ, որ չեմ պատասխանելու այդ հարցին։ Ոչ թե նրա համար, որ չունեմ պատասխան։ Կամ՝ չունեմ համապատասխան մոտեցումներ կամ մեկնաբանություններ հայտարարության հետ կապված, բայց սիրում եմ ՀՀ ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքկանության հետ կապված հարցերը քննարկել փակ ռեժիմում, քննարկել մանսագետների հետ, տալ պատասխաններ, խնդրելով, որ այդ պատասխանները չստանանք »,-ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Նա կոչ արեց․ «նուրբ մատերիային» առնչվող հարցերը քննարկել նման ռեժիմում։ Ասաց նաև՝ քավ լիցի, որևէ բան չեն թաքցնում ՀՀ քաղաքացիներից, քանի որ 21-րդ դարում նման բան հնարավոր չէ։ Ինչ վերաբերում է դատարաններին,ապա Վարդանյանը խրոխտ ձայնով ասաց, որ եթե նախաքննական մարմինները ոչ իրավաչափ գործողություններ են կատարել, ապա անպահյման պետք է տրվի գնահատական․ կարգապահական և քրեաիրավական։ Բայց դրա համար պետք է ունենալ կրկին, դատաիրավական համակարգի եզրափակիչ ակտ, քանի որ սա կնշանակի, որ ԱԺ պետաիարավակա հանձնաժողովը վերածվում է 2-րդ դատախազության։ Արծվիկ Մինասյանը արձագանքելով՝ ասաց, որ պետական գաղտնիքներին առչվող հարցերը հրապարակայնացնելու որևէ նպատակ չունի։ Բայց ուրախ կլիներ, իրեն բացատրեն՝ ինչի մասին է խոսքը։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image