Մշակույթ

Կա՛նգ առեք, բավական է իրար բզկտեք

Կա՛նգ առեք, բավական է իրար բզկտեք

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ՀԳՄ պաշտոնական էջով հանրությանը հանդարտվելու եւ կանգ առնելու կոչ է արել՝ պայմանավորված իշխանություն-եկեղեցի սրված հարաբերություններով։

«Հունիսի 13-ի գիշերը եւ լուսադեմին սպասվելիք պատերազմը սրընթաց մտավ մեր տարածաշրջան, ստույգ` մեր հարեւան Իրանը ենթարկվեց Իսրայելի ռմբակոծիչների հարձակմանը։ Տագնապ է Իրանում, Իսրայելն է պատրաստվում հակառակորդի խոստացած հուժկու հակահարվածներից պաշտպանվելու, ժողովրդին ուղղորդում են ապաստարաններ, շենքերի ներքնահարկեր։ Իրանի հարեւան երկրները, իհարկե, նախապատրաստական պաշտպանական դիրքավորումների են անցնում, Իրաքում եւ այլ երկրներում տեղակայված ամերիկյան զորքերի անվտանգության վերաբերյալ է զգուշացնում ԱՄՆ-ն եւ նախազգուշացնում է Իրանին՝ չդիմել նման քայլերի։ Այսպես, իսկ մենք ինչպե՞ս ենք պատրաստվում անակնկալ վտանգների դեմ, ի՞նչ գործողություններ ենք արագորեն պլանավորվելու։ Նախ՝ առաջին հերթին պիտի մեր երկիրը ներսից ջղաձգության տանող հակամարտությունը դադարեցնել, ՀՀ վարչապետի` Ամենայն հայոց կաթողիկոսի անձի դեմ ծայր առած վեճի մանրամասների մեջ չմտնենք, դա Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարի ենթատեքստով է ընկալվում հանրության մեջ, եւ սա նախապես ենթադրելի էր, այդ մասին «Գրական թերթ»-ի նախավերջին համարում արտահայտվել եմ «Մեր խոսքը» նյութում։ Մեր պետության եւ համայն հայոց ժամացույցի սլաքներն այժմ հարկ է, որ ուղղված լինեն Հայաստանի անվտանգությանը։ Սա հրամայական է, երբ թշնամաբար մեզ ակնդետ նայող հարեւաններն առիթ են փնտրելու նոր հարձակման։ Կա՛նգ առեք, բավական է իրար բզկտելու վարակը ցնցի առանց այդ էլ ոչ անդորր մեր հոգու տունը»,- մասնավորապես նշել է ՀԳՄ նախագահը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image